Արտաքսվածն օդակայանում 


 

Իրանցի փախստական է Մեհրան Քարիմի Նասերին, ում կացարանն 1988 թվականից օդանավակայանն է: Ավելի ստույգ` Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդակայանի 1-ին սպասասրահը:

Իրանում նա բանտ է նետվել, կտտանքների ենթարկվել, ապա արտաքսվել երկրից: Այդ օրից նա համառորեն փորձում է քաղաքական ապաստան ստանալ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում կամ մեկ ուրիշ երկրում: Ապաստանի փոխարեն, սակայն, միայն մերժումներ է ստանում, որովհետև ոչ մի փաստաթուղթ չունի. դրանք նրանից գողացել են Մեծ Բրիտանիա մեկնելու ճանապարհին: Անգլիական Խիտրոու քաղաքում վայրէջք կատարած Մեհրանին նորից հետ են ուղարկել Ֆրանսիա: Այստեղ էլ թույլ չեն տալիս երկրի տարածք մուտք գործել, իսկ իշխանությունները չեն կարող փախստականի կարգավիճակ շնորհել անհայտ ինքնությամբ եկվորին:

Ասում են, որ հենց այս իրանցու պատմության վրա է ստեղծվել «Տերմինալ» կինոնկարը, որի գլխավոր հերոսի դերակատարը Թոմ Հենքսն է: