Հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտու զորամասերում


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի մի շարք վարչությունների և ծառայությունների բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ զինված ուժերի` Հանրապետության հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում: Շրջայցի ընթացքում գլխավոր շտաբի պետը, լինելով ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում և շփման գոտու տարբեր հատվածներում, ծանոթացավ իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, առաջնային գծում տիրող վիճակին: Յուրի Խաչատուրովը դիտարկեց նաև պաշտպանական ամրակառույցների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ծանոթանալով առկա խնդիրներին` գլխավոր շտաբի պետը շրջայցին մասնակցող սպաների հետ տեղում քննարկում անցկացրեց և տվեց համապատասխան հանձնարա րականներ` նշելով դրանց կատարման ժամկետները: Գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը շրջայցի ընթացքում ծանոթացավ նաև առաջիկայում կայանալիք զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին և ծրագրերին: