ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում


ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի նախագահի` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանութ յան ռազմական կցորդի նախաձեռնությամբ այցելեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունեց ՀՀ ՊՆ ՌՈ վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը, որի ուղեկցությամբ էլ վերջիններս փոքրիկ շրջայց կատարեցին վարչությունում, ծանոթացան ծառայության պայմաններին: Այնուհետև գնդապետ Հ.Ստեփանյանն իր կարճատև ելույթում վերջիններիս ներկայացրեց որոշ մանրամասներ ՀՀ ՊՆ ՌՈ գործունեության, կառուցվածքի վերաբերյալ: Ավարտելով շրջայցը ռազմական ոստիկանությունում, ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպեցին ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ս.Պապյանի հետ, որն էլ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում վերջիններիս ներկայացրեց քննչական ծառայության հիմնական գործառույթները և այլն: