Այց` գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ միասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն` մասնակցելու տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը: Ի դեպ, ընդունիչ կայանի ստեղծման նպատակն է Հայաստանի տարածքի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացումը` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ: Կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչև 1000 կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից և կատարել Երկրի հեռահար զոնդավորում, որից ստացված տվյալները կօգտագործվեն հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև անվտանգության ու տնտեսության հետ կապված խնդիրները լուծելիս: