ՀԱԿ-ի ներկայացուցիչը վստահ է.


- Իշխանությունները ցանկանում են օրենսդրությունը հարմարեցնել… մարտիմեկյան իրավիճակներին: Շատ լավ հասկանալով, որ մարտի 1-ին իրենց կատարած դաժան ոճրագործությունները ամբողջովին բացահայտվելու են դատավարությունների ընթացքում, նրանց նպատակն էր սպանությունների մասը ամբողջովին անջատել, որպեսզի այս սպասվող դատավարություններում պաշտպանական կողմը հնարավորություն չունենար դատարանում ներկայացնելու այն բազմաթիվ ապացույցները, որոնք ուղղակիորեն կվկայեին իշխանությունների կատարած ոճրագործությունների մասին: Գուցե թե փոքր-ինչ տարօրինակ է, որ Դ. Շահնազարյանն է խոսում այդ մասին. 2008.03.01-ին միակ սթափ գործիչն ինքն էր, ով իրավապահների հետ խորհրդակցելուց հետո` կոչ էր անում հեռանալ Մատենադարան: Երևի թե ծանոթ էր իր թիմի հրահրած ամբոխի մոլուցքին և դեմ էր, որ արյուն հեղվի: Սակայն սեփական թիմի անդամները նրան էլ հակադրվելով, արեցին հակառակը: Այնպես որ, պատրաստվենք Ընտրություններ անվամբ «դիմակների կոմեդիային», որի սցենարի հիմքում ոմանք նոր լարումներ են մոգոնում: