Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ


Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Մեծ քսանյակի» լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ: