Կարողանո՞ւմ ես վայելել կյանքը


Վայելել կյանքը` ասել է թե նկատել ու գնահատել առերևույթ աննշան թվացողը, չկորցնել ինքնատիրապետումը և տհաճ անակնկալներից անգամ շատ չդառնանալ: Մի խոսքով` ճշտիր քո աշխարհընկալումը, եթե քո իսկ պատասխանների արդյունքում անցանկալի կերպար ստացվի` դարձյալ մի հուսահատվիր: Կատարելության ձգտումը միշտ մղում է վերափոխել ինքդ քեզ: 1. Աշխատանքային ընկերդ (ընկերուհիդ), համակուրսեցիդ կամ հարևան(ուհի)դ քեզ տեսակցության է հրավիրել զբոսայգում: Դու գնում ես այնտեղ, բայց նա չի եկել: Ինչպե՞ս կվարվես. ա) կզայրանամ ու տուն կգնամ (10 միավոր), բ) կմտածեմ, թե ինչ-որ լուրջ բան է պատահել և տուն կգնամ (5 միավոր), գ) չեկավ, մի քիչ կզբոսնեմ այգում ու ինձ համար հետաքրքրություն կգտնեմ (1 միավոր): 2. Ընկերներդ որոշել են հանգստյան օրն անցկացնել բնության գրկում, բայց ընտանիքիդ անդամները պնդում են, որ իրենց հետ ամառանոց գնաս, օգնես բերքը հավաքել: Դու` ա) կաղմկեմ, կասեմ, որ ինքնուրույն մարդ եմ և կգնամ ընկերներիս հետ (10 միավոր), բ) կնեղանամ հարազատներիցս ու կմնամ տանը (5 միավոր), գ) ընտանիքիս հետ ամառանոց կգնամ, մի քիչ միրգ կհավաքեմ ու կհասնեմ ընկերներիս (կամ` ընկերներիս հետ կգնամ, իսկ հետո կմիանամ ընտանիքիս (1 միավոր): 3. Վաղուց երազում ես գեղեցիկ ու նորաձև թանկարժեք զգեստ (կոստյում) գնել, բայց միջոցներդ չեն ներում: Ինչպե՞ս կվարվես. ա) կաղմկեմ, ամուսնուցս (կնոջիցս) կամ ծնողներիցս տան խնայողություններս կվերցնեմ կգնեմ այդ հագուստը (10 միավոր), բ) ինքս խնայողություններ կանեմ` մինչև անհրաժեշտ գումարը հավաքեմ (5 միավոր), գ) ավելի մատչելի հագուստ կգնեմ և հաճույքով կհագնեմ (1 միավոր): 4. Սովորաբար ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ: ա) կամ զվարճանում եմ ընկերներիս հետ, կամ տանը ձանձրանում հեռուստացույցի առջև (10 միավոր), բ) փորձում եմ ինչ-որ զբաղմունք գտնել կամ քնում եմ (5 միավոր), գ) ուրախանում եմ, որ ազատ ժամանակ եմ գտել և ձգտում եմ օգտակար ինչ-որ բան անել ընտանիքիս համար (1 միավոր): 5. Բոլոր ընկերներդ արձակուրդն անցկացնում են հանգստյան վայրերում կամ լրացուցիչ` ժամանակավոր աշխատանք գտնում, իսկ դու անելիք ու գնալու տեղ չունես: Ինչպե՞ս կվարվես: ա) ձանձրույթից կչարանամ բոլորի վրա և օրերը կհաշվեմ, թե երբ Է արձակուրդն ավարտվելու (10 միավոր), բ) կհուսահատվեմ ու ոչ մեկի հետ չեմ շփվի, որպեսզի չիմանան, որ անելիք ու գնալու տեղ չունեմ (5 միավոր), գ) կփորձեմ հետաքրքիր ինչ-որ զբաղմունք գտնել ու նաև հանգստանալ` թեկուզ զբոսայգի գնալով կամ պարզապես զբոսնելով (1 միավոր): ՀԱՇՎԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Եթե «հաջողեցրել» ես 50-30 միավոր հավաքել, ուրեմն թույլ տուր քեզ տաղտկալի մարդ համարել: Դու ոչ միայն չես կարողանում քեզ համար զբաղմունք գտնել ու զուրկ ես հետաքրքրություններից, այլ նաև շատ բացասաբար ես վերաբերվում կյանքին ու մարդկանց: Չես մտածում, որ միշտ չէ ամեն ինչ քո ուզածով ստացվում և բոլորն էլ հաճախ ստիպված են եղածով բավարարվել: Դու հակումներ չունես, փորձիր ինչ-որ հոբբի գտնել, որը քեզ հաճույք կամ գոնե բավարարվածություն կպարգևի: Եթե քո հավաքած միավորների գումարը 29-15-ի միջև է, ապա կարելի է ասել, որ կարողանում ես հաճույք ստանալ կյանքից` թեև դա միշտ չէ, որ հաջողվում է քեզ: Որպես կանոն` կատարում ես ինչ-որ քայլ, բայց մոռանում ես քո անհատականության մասին: Օրինակ, եթե բոլորը որոշեն նստել տանը, ապա ինքդ էլ նույնը կանես: Կամ, եթե բոլորն ինչ-որ երեկույթի (համերգ, սրճարան...) են գնում, ուզում ես, թե ոչ` դու էլ առանց մտածելու գնում ես: Պետք է մտածես սեփական նախասիրություններիդ մասին: 14-5 միավոր հավաքողներին կարելի է շնորհավորել: Դու լավատես, ուրախ, կենսախինդ ու առողջ մարդ ես: Վստահ ենք, որ շատ ընկերներ ունես, ովքեր առիթի դեպքում կաջակցեն քեզ և հաճույքով կընկերակցեն: Դու ունակ ես վայելել կյանքը` շրջապատողներին չպարտադրելով քո տրամադրությունները: