ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՀԵՌԱՑԵԼ Է ԳԱԼԿԻՆԻՑ


Ռուսաստանի էլիտար շրջանակներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դարձել է Պրիմադոննայի և Մաքսիմ Գալկինի բաժանումը: Դեռ վերջերս իրեն երջանիկ համարող զույգը դադարեցրել է իր հանդիպումները, «սիրահարներն» այլևս իրար հետ չեն հայտնվում հրապարակային միջոցառումների ժամանակ: Նոր տեսք ստացած Պուգաչովան, որ հպարտանում էր իր կազմվածքով, այժմ ուշադրություն չի դարձնում իր արտաքինին: Ինչպես նրա հոգեվերլուծողն է հայտարարել, երգչուհին հոգեբանական սթրես է ապրում, չի ուզում հանդիպել իր մտերիմներին ու բարեկամներին: Բաժանումը ծանր է տանում նաև Մաքսիմ Գալկինը, ում հիմա հաճախ կարելի է տեսնել ամենատարբեր ռեստորաններում: Թե ի՞նչն է դարձել նրանց բաժանման պատճառը` ոչ ոք չգիտի: Միայն համառ լուրեր են պտտվում, թե Գալկինը գտել է իր սրտի նոր տիրուհուն…