ԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՐՍԱՆԻՔ


Մալթայի լ մայրաքաղաքի ամենաբանուկ այգիներից մեկում կազմակերպվել է մոտ 200 կատվի հարսանիք: Իենց տերերի հետ հայտնվել են զուգված-զարդարված կատուները, որոնց դիմավորեն են ճերմակ քողեր կրող «հարսնացուները»: Զույգերին հյուրասիրել են քաղցրեղենով, մրգերով: Հարսանիքի առթիվ այգում նվագել է ազգային նվագարանների նվագախումբը: Սակայն շուտով կատուները սկսել են իրենց խաղերն ու մոռացել հարսանիքի մասին: Ավելին, մեկ ժամ անց տերերը վազել են այգով մեկ, որպեսզի գտնեն «անհնազանդ փեսաներին ու հարսնացուներին»… Տեղական թերթերից մեկի լրագրողը հաշվարկել է, որ այդ հարսանիքի ծախսերն անցել են 5 հազար եվրոյից, ինչը Մալթայի նման աղքատ երկրի համար մեծ շռայլություն է…