Աստղային սննդակարգ


Ավելորդ կիլոգրամներից խուսափելու կամ դրանցից ազատվելու մասին ամենքն են մտածում: Պարզապես ոչ բոլորն են կարողանում իրենց զրկել` քիմքի պահանջը բավարարելուց: Բայց բարեկազմ իրան, նուրբ մաշկ ու առողջ մազեր ունենալն ավելի մեծ հաճույք է, երևի: Այդ ուղղությամբ իրենց հաջողության որոշ գաղտնիքներ են բացահայտել ռուսական աստղերը: Կարծում ենք` մեր ընթերցողին ևս անտարբեր չի թողնի նրանց սննդակարգը: ԿԱՆԱՉ ԴԻԵՏԱ Հեռուստաաստղ Օքսաննա Ֆեդորովան որոշել ու կես ամսում նիհարել է 5 կգ: Քրիստինա Օրբակայտեի խորհրդով նա 2 շաբաթ միայն կանաչ մրգեր ու բանջարեղեն է կերել և ջուր խմել: Նիհարելուց հետո նա աշխատում է իր կեցվածքի վրա. յոգայով է պարապում ու օրական առնվազն 2 լիտր ջուր խմում: ՁՄԵՐՈՒԿ ՈՒ ՍԱԼՈՐ Բարետեսությունը պահպանելու համար Նադեժդա Բաբկինան օգտվում է ժողովրդական մեթոդներից ու զբաղվում սպորտով: Ֆիթնես ակումբում մարզվելուց բացի, նա երբեմն ձմերուկի դիետա է պահում: Օրգանիզմը մաքրելու նպատակով արտիստուհին շաբաթը 1 օր միայն ձմերուկ է ուտում: Իսկ մաշկի գեղեցկությունն ու թարմութ յունը պահպանում է` դեմքին քսելով թարմ սալոր, ինչը լավագույնս մաքրում և պաշտպանում է շպարների վտանգավոր ազդեցությունից: ՇԱՄՊԱՅՆ, ՇԱՂԳԱՄ, ՍԵՎ ՀԱՑ - Մորիցս ինձ շատ դեղատոմսեր է մնացել` մազերն առողջացնելու համար: Շաղգամի յուղով տրորել գլխի մաշկը և թողնել 1-2 ժամ: Կարելի է նաև թարմ աշորայի (ՐՋՈվՏռ) հացի վրա եռացրած ջուր լցնել և սառեցնելուց հետո ստացված խյուսը քսել գլխին ու թողնել 1 ժամ,¬ պատմել է Լադա Դենսը: Երգչուհին այլ միջոցներ էլ է հուշել: Օրինակ, կոնյակով, ձվի դեղնուցով, կեֆիրով ու երիցուկով դիմակ (մազերին քսել ու պահել 0,5 ժամ): Նա նաև խորհուրդ է տալիս մազերը ողողել գազազրկված շամպայնով: ԲԱՆԱՆ ՈՒ ՋՈՒՐ Օլգա Օռլովան ժամանակ առ ժամանակ 1 շաբաթ միայն բանանով և ջրով է սնվում ու այդ ընթացքում հրաշալի տրամադրություն է ունենում: Օգտակար նյութերից բացի, բանանը նաև ակտիվացնում է երջանկության հորմոնը: Երջանիկ Օլգան այդպիսի 1 շաբաթում բավական նիհարել է և նուրբ իրանը պահպանելու համար արդեն սկսել է քիչ ուտել: ՇՈԿՈԼԱԴ Ալսուն գտել է չգիրանալու թերևս ամենաքաղցր միջոցը: Տարիներ առաջ շոկոլադի դիետայով նա 46 չափից նիհարել է մինչև 42¬ը: Մեկ շաբաթվա ընթացքում օրական պետք է ուտել 40 գրամանոց 2 շոկոլադե բատոն, խմել առանց շաքարի սուրճ` ճարպազուրկ կաթով: Իհարկե, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին հակացուցվում է այս սննդակարգը: ԿԵՖԻՐ Այս կաթնամթերքի օգնությամբ Լարիսա Դոլինան 2 շաբաթում նիհարել է 9 կգ: Օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել 1 % յուղայնությամբ կեֆիր և սահմանափակել ջրի ու սննդի քանակը: Ասում են` վերջին շրջանում երգչուհին բուսակեր է դարձել` հրաժարվելով նաև քաղցրեղենից ու հացամթերքից և միայն իր քամած հյութերն է խմում: ՇՈԳԵԲԱՂՆԻՔ Անաստասիա Վոլոչկովան շաբաթն առնվազն 3 անգամ շոգեբաղնիք է գնում և տաք գոլորշուց հետո սառը ջրով ցայվում: Դա կոփում է անոթները: - Ինձ թվում է, որ դեմքի համար լավագույն միջոցը աղով մեղրն է և գոլորշին: Օգտակար են նաև ծովային ջրիմուռները,¬ ասել է արտիստուհին: ՄՈՆՈՍՆՈՒՆԴ Սոֆյա Ռոտարուն խորհուրդ է տվել օրվա ընթացքում միայն 1 սննդատեսակ օգտագործել: 3 օր անընդմեջ նա բացառապես սնվում է անալի բրնձով, հաջորդ 3 օրերին` բանջարեղենով` առանց աղի եփած կամ հում, ու ևս 3 օր` միմիայն միրգ է ուտում` խմելով միայն գազը հանած հանքային ջուր: Այս սննդակարգն, ինչ խոսք, չարաշահել չի կարելի, բայց 5 օրվա ընթացքում կարելի է 5 կգ նիհարել: ԵԼԱԿ ՈՒ ԹԹՎԱՍԵՐ Անաստասիա Մելնիկովան իր մաշկն ամռանը սնուցում է ելակով, թթվասերով և բուսայուղով, իսկ ձմռանը` հյութի համար քերված գազարով: Կլեոպատրայի նմանութ յամբ` արտիստուտին նաև ամեն երեկո կաթով լոգանք է ընդունում. ջրին ավելացվում է 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ոչ շատ կաթ և ծովային աղ: Այդ կերպ նա և´ մաշկն է նրբացնում, և´ մազերն ու եղունգներն է ամրացնում: