ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ (Խոսք խոնարհումի մեր ՈՒՍՈՒՑՉԻ 75-ամյակին)


Շատ էինք ուզում, սակայն ցավոք, չկարողացանք մասնակցել նրա հոբելյանական երեկոյին ու երբ հաջորդ օրը զանգահարեցինք` ներողություն խնդրելու, միայն երկու բառ ասաց. «Ափսո˜ս, կարոտել էի» ու կախեց ընկալուչը: ...Իրոք, ի˜նչ զորեղ է անկեղծ խոսքի էներգետիկան... Նույն մարդն էր մնացել, նույն ջերմությամբ, որի բովով անցնելով էր, որ սովորեցինք ողջ կյանքում մարդկանց պետքական ու մտերիմ լինելու արվեստը և... դարձանք` «ցրտադիմացկուն»... ՈՒՍՈՒՑԻ˜Չ... Իհարկե խոսքը մեր երբեմնի ԼԵԳԵՆԴԱՐ դպրոցի (Երևանի N 143-ի), ԼԵԳԵՆԴԱՐ տնօրենի (1969-1990թթ.) մասին է, ում զրնգուն անուն-ազգանունն է ՎԻՍԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ: ... Դեռ ուսանողական տարիներին (ԵՊՀ, պատմության ֆակուլտետ` 1954-1959թթ.), անկախ «զիզի-պիզի» պատճառներով երկու անգամ կոմսոմոլից հեռացված -վերականգնված լինելուն, հենց ՀԼԿԵՄ կենտկոմի կողմից էլ, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, գործուղվում է կոմերիտական ղեկավար աշխատանքի և կարճ ժամանակամիջոցում դառնում նույնիսկ շրջկոմի առաջին քարտուղար: Սակայն արդեն դրանից հեռացվելն ու օր անց վերականգնվելը, կրում է այնպիսի սենսացիոն բնույթ, որի «թնդյունը» հասնում է անգամ մինչև ՍՄԿԿ կենտկոմ, փաստորեն դառնալով կուսակցական վոլյունտարիզմի դեմ իր «ռեզերվի» հակադրման ԱՌԱՋԻՆ դեպքը Հայաստանում: Այդ իրադարձությունների բովով անցած կոմսոմոլի և ժողկրթության լուսահոգի երախտավոր պրոֆ. Խաչատուր Հեքիմյանն իր հուշերում վկայում է. «1963թ.-ի հոկտեմբերի 15-ին, Երևանի Օրջոնիկիձեի շրջանի կոմերիտական ակտիվը (փա˜ռք նրանց), ԸՆԴԴԻՄԱՆԱԼՈՎ մի «նոմենկլատուրային» անբարո կնոջ (Թոխմախի հանրահայտ «պիոներ-Ջուլիկի») աշխատանքի չվերցնելու պատճառով իրենց առաջին քարտուղարին այդ պաշտոնից հեռացնելու` նույն շրջանի կուսշրջկոմի ցածրանմուշ առաջին քարտուղար, նույնպես հանրահայտ Սպարտակ Բաղդասարյանի նման ԻԳԱՄՈՒՂ որոշմանը, գումարում է իր «գաղտնի» պլենումը և Սեդրակյանին, ի բացակայություն, նորից վերականգնում իր պաշտոնում…»: Մոսկվան, բնականաբար կատարվածը որակում է որպես «կոմսոմոլն ընդդեմ կուսակցության» քաղաքական ակցիա և «ոնց թե դու իմ շանը խփես» սկզբունքով, կարգադրում` «հողմացրիվ» անել թե´ պլենումի կազմակերպիչներին և թե´ Սեդրակյանին: 17 հոգի (այդ թվում և Հեքիմյանը) հեռացվում են ՀամԼԿԵՄ շարքերից (Սեդրակյանն արդեն երրորդ անգամ)… : Սեդրակյանի ընտանիքին մոտ կանգնած պրոֆ. Հեքիմյանը խոր ցավով վկայում է նաև, այդ հեռացման ֆոնի վրա կատարված մեկ այլ` հիրավի ԱՌԱՎԵԼ ԱՆԲԱՐՈ իրադարձության մասին… «Սեդրակյանի հարազատ քույրը (Լաուրա Վահրամի Սուքիասյան) հոր ՆՍԵՄ համաձայնությամբ և քրոջ քաջալերանքներով (Հենրիետա Վահրամի Սուքիասյան), դեռ իր եղբոր հեռացման հրամանը չչորացած, «սիրատոչոր» ամուսնացավ նույն Սպարտակ կոչեցյալի (ներողություն` ՌԱՅԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱԹՈՌԻ), նույնպես «ալկաշ» եղբոր` Մարտին Բաղդասարյանի հետ` հետագա իր բոլոր կործանարար հետևանքներով: * Անասելի դժվարություններ հաղթահարելով նման առաջադրանքի փայլուն կատարումից հետո Սեդրակյանը ընդհանրապես թողնում է կոմերիտական աշխատանքը և 1969թ. հուլիսից անցնում մանկավարժական գործունեության, ստանձնելով մեր դպրոցի հիմնադիր տնօրենի պաշտոնը (1969-1990թթ.)… …21 տարի նույն դպրոցում, 21 տարի ՊԱՏՆԵՇԻ վրա և նորից անդադրում պայքար թե նույն կուսակցական վոլյունտարիզմի դեմ (հատկապես ՀԿԿ խորհրդային շրջկոմի վերջին անխորհուրդ առաջին քարտուղար Վլադիմիր Տուրյանի, որը Սեդրակյանի ներկայությունից արդեն, իրեն ավելորդ էր զգում) և թե ժողկրթության հրամկազմում «Բեյ» ու «Բութ» Ավչյանական ԳԱԶՈՆԱՅԻՆ քաղաքականության դեմ: Այնուամենայնիվ, Սեդրակյանի պես հոգով արիները, այդուհանդերձ, կարողացան իրենց գործն անել և թույլ չտվեցին մանկավարժական մտքի լճացում: Թույլ չտվեցին նաև հենց այդ փթած տոտալիտար համակարգի վերին էշելոններում իրենց գիտակության շնորհիվ պաշտոնավարող հզոր անհատականությունների շնորհիվ: …Հարկ էր լինում «զոհասեղանից» առավել հաճախակի փրկելու այդ բնագավառի ԱՄԵՆԱԸՄԲՈՍՏԻՆ, գետի պես վարարուն Վիսլա Սեդրակյանին, որի ԵԶԱԿԻ ազգանվեր ձեռնարկում ներն ու սուր գրիչը` նույնպես նախանձ ու թշնամանք էին հարուցում: Ահա ժողկրթության «գրատախտակից» ջնջված այդ 21 տարվա «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ». * 33 ոսկե մեդալակիր, որոնցից երկուսը, ավա˜ղ, Արցախի Հերոսամարտի զոհեր: * Երկու` «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ» (Կիսլանջ Աթանեսյան, Խորեն Նալբանդյան): * Սեդրակյանական ԴՊՐՈՑԱԳԻՏՈՒԹՅԱՆ բովով անցած չորս շարքային ուսուցիչներ նշանակվում են շրջանի չորս այլ դպրոցներում տնօրեններ: * «Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար» Սեդրակյանը պարգևատրվեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1979թ.) և արժանացավ ՍՍՀՄ ժողկրթության վաստակավոր գործչի (իմա` «գերազանցիկի») կոչման (1975թ.)… * Իսկ 1988թ.-ի Լուսեղեն Ազգային Զարթոնքին մենք արձագանքեցինք մեր տնօրենի` հենց այդ օրերի արշալույսին «Սովետական Հայաստան» թերթում տպագրված «Փողոցի ժամ դասացուցակում» դղրդյուն հոդվածով, որի մեջ նա իր հրապարակախոսի պաթոսով ապացուցեց, որ ՓՈՂՈՑԸ ՓՈՂՈՑԱՅԻՆԸ ՉԷ և խստորեն դատապարտեց դասերի հաշվին, որպես «հեղափոխական ուժի», աշակերտությանը տխմարաբար փողոց թափելու մանուչարյանաբլեյանական «փսիխոզը», որն, ավա˜ղ, հետագայում նրան չներվեց… Եթե այս ամենին գումարենք նաև էս անգամ արդեն երկու «ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ» նվաճում, ապա լոկ զարմանալը ամենաթույլ վերաբերմունքը կլինի… * Հմտորեն օգտվելով մեր դպրոցի «հենակետային-նորարական» կարգավիճակից, Սեդրակյանին հաջողվեց իր մոսկովյան ազդեցիկ կապերի շնորհիվ ԱՎՏՈՆՈՄ իրավունք նվաճել: ՆԱԽ. Հանուն Մայրենիի ԱՆԽԱՌՆՈՒՐԴ ուսուցման, «Ռուսաց լեզուն» որպես առարկա` հանել առաջին դասարանի ուսումնական պլանից և ԵՐԿՐՈՐԴ` որպես հնագույն անցյալ ունեցող երկրի` «Հայոց պատմությունն» ու «Պատմական աշխարհագրությունը» ուսուցանել ոչ թե 8-րդ դասարանից` իր խղճուկ 75 ժամով, այլ 5-րդ դասարանից` ժամաքանակը հասցնելով 450-ի: Նույնիսկ երկու տարի անց, մի սադրիչ ռեպլիկով, մեր դպրոցի այս «բացառիկություններին» իրազեկված և մեղմ ասած` դրանցից անշուշտ նեղված, Հայաստանի կոմկուսի կենտկոմի երբեմնի ԱՄԵՆԱԶՈՐ երկրորդ քարտուղար (ավելի ճիշտ` կենտկոմի առաջին քարտուղարներ փոխող «ՌՈՒՍ ՓՈԽԱՐՔԱ») Պ.Պ. Անիսիմովը, մեր դպրոց կատարած իր «ստուգողական» այցից հետո (1975թ.), ծանոթանալով դրանց արդյունքին, ի պատիվ իրեն, ուսուցչական խորհրդի նիստում` դրանք դիվանագիտորեն որակեց որպես` «այլևս կատարված փաստ», խոհեմաբար խուսափելով «նացիոնալիզմ» բառից: Ահա նման փաստերի մասին խոսողներին էր, որ Վ. Սեդրակյանն իր 50- ամյակին խնդրեց` հպարտությանը զարմանք չխառնել, որին էլ ինչպես նշվեց վերևում, էն ժամանակ` կես կատակ ընդդիմացավ, նրա «հազար» տարվա ընկեր և մեր դպրոցի երդվյալ բարեկամ Վարդգես Պետրոսյանը, ասելով` (մեջբերումը ըստ մեր արխիվում պահվող ձայնագրության)… «Ես չգիտեմ, թե բացի նման «համեստությունից», ուրիշ էլ ինչ թերություններ ունի ընկերս, բայց ես ուզում եմ հենց ԶԱՐՄԱՆՔՈՎ էլ խմել նրա կենացը` որպես ՀՈՐ և ասել նաև, որ ես նույնիսկ նրա արձանը կդնեի, բժիշկներից էլ առավել, 10 տարի մահվան դեմ կռվելով` իր ՎԱՀՐԱՄ ՈՐԴՈՒ կյանքը փրկելու համար… այն էլ, ինչն արդեն զզվելի զարմանք է հարուցում, ԼՈԿ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ այդ մահուկենաց կռվին հետևող իր ընտանեկան գաղջ մթնոլորտի պայմաններում… Եթե սրան էլ գումարենք այն կուսակցական վոլյունտարիզմը, որն իր տարատեսակ հեռացում-հալածանքներով (իր անկասելի ըմբոստության բերումով), նրան ուղեկցել է իր ողջ կյանքում, ապա արդեն ոչ թե զարմանալ, այլ ԱՊՇԵԼ կարելի է, թե նա, ի վերջո, ե՞րբ է հասցրել, կամ իրեն ՏՐԱՄԱԴՐԵԼ իմ և ձեր այստեղ թվարկված բոլոր «զարմանալիները» կյանքի կոչելու… …Ահա նման փաստերի մասին խոսողներին էր, որ Սեդրակյանը իր հիսնամյակին խնդրեց` հպարտությանը զարմանք չխառնել, որին էլ ինչպես նշվեց վերևում, էն ժամանակ` կես կատակ ընդդիմացավ, նրա «հազար» տարվա ընկեր և մեր դպրոցի երդվյալ բարեկամ Վարդգես Պետրոսյանը, ասելով` (մեջբերումը ըստ մեր արխիվում պահվող ձայնագրության)… Մեր այսօրվա հոբելյարի, մեր սիրելի ՈՒՍՈՒՑՉԻ արած-դրածով գոնե զարմանալը հաստատ թերի կլիներ, եթե այդ ձայնագրությունից մի հատված չտայինք թղթին: Խոսքը վերաբերում է Հայաստանի ուսուցիչների վերջին համագումարում (1990թ.) Սեդրակյանի ունեցած ԶՐՆԳՈՒՆ ելույթին, երբ նա «ԱՆԱՉԱՌ» և «ԱՉԱՌՈՒ» հասկացութ յունների շուրջ ստիպողական բանավեճի մեջ մտավ ՀԿԿ կենտկոմի գաղափարական գծով վերջին քարտուղար, ակադեմիկոս Գալուստ Գալոյանի հետ և… «գետնեց» նրան: «ՍԵԴՐԱԿՅԱՆ.- Ես չեմ կարող ձեր պատկերացած «անաչառը» լինել, քանզի ձեր այդ շեշտած «ԱՆ» ժխտածանցից հաստա´տ ստալինյան բռնապետության գարշելի հոտ է փչում… Մոռացե՞լ եք, պարոն ակադեմիկոս, թե 1937թ.-ին, ասենք ստալինիստ դատավոր որդին` ինչպես էր ԱՆԱՉԱՌՈՐԵՆ մահվան դատապարտում «ժողովրդի թշնամի» հայտարարված իր հորը… Ես չեմ ընդունում նաև այն ՊՍԵՎԴՈ-ԱՆԱՉԱՌ գիտական հավաստումները, որ իբր ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը «ավարտուն շինություն է»… Որքան գիտեմ, անձամբ դուք` այդ ոգով, գրել եք նույնիսկ երեք «մոնումենտալ» աշխատություն` երեքն էլ նվիրված Անդրկովկասի ժողովուրդների, այսպես ասած` «լենինյան անխախտ բարեկամությանը», «որի ԱՐՅՈՒՆՈՏ ապացույցը եղավ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ»…, երբ ազերիների արյունառեխ ոհմակը, սրիկա Գորբաչովի ԳԻՏԱԿՑՎԱԾ «ուշացումներից» թևավորված, երեք օր շարունակ տեղի հայերին օրը ցերեկով մորթազերծ արեց խարույկի վրա…»: Նման «ցունամի»-ից հետո կենտկոմի քարտուղարը թողեց դահլիճը, իսկ պատգամավորները ուժգին ծափելով` մոտեցան ամբիոնին և մեջտեղեցին իրենց ՏՐԻԲՈՒՆ ընկերոջը… Ահա այս բոլորից հետո է, որ իրոք, հոբելյարի «ՑԱՍՄՈՒՆՔ» պոեմի բառերով ասած` «Մարդու ուղեղն է սառչում իր բնում և կանգ է առնում արյան հոսքը», թե ինչպես հաջողվեց մինչ ՀՀՇ-ն ընդամենը մի ՊԱՐՈՆ ՈՉ ՈՔԻ (իհարկե Բլեյան կոչեցյալի մասին է խոսքը, որի հայհոյազարդ անուն-ազգանունը, իր բանտ ընկնելուց առաջ, որպես թրքապաշտի` անմահացավ Երևանի հասարակական զուգարանների պատերին), իր մի սադրիչ մարտընչող կարիերիստի ելույթով (1990թ. ՀԽՍՀ կիսազավթված խորհրդարանում), դրանց գլխավոր արարիչին որակելով «ֆենոմեն», պահանջեց` պաշտոնազրկում: Չնայած սուլոցներով իրեն ամբիոնից իջեցնելուն, նրան ի վերջո հաջողվեց դրանից հետո հանցավոր համաձայնության գալ ՀՀՇ-ից իր «տակը լցրած» ՀԿԿ Խորհրդային կուսշրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Տուրյանի հետ և Սեդրակյանի դեմ քրեական գործեր թխելու ու մեր կոլեկտիվի ահաբեկված մեծամասնությանը նրա դեմ նստադուլի մղելու գնով (կազմակերպիչներ` ՀՀՇ տեղական «ԲՏՌ» կնիկներ` Մարիետա Սիմոնյան, Կարինե Կաթունյան, Գայանե Պարանյան) հասնել նրան, որ Սեդրակյանը մեզ և կոլեկտիվի 12 այլ անդամների հետ միասին` կամովին թողնեն իրենց երբեմնի ծաղկուն ոստանը… Տեղին է նշել, որ ի հեճուկս այս «մանր և խոշոր…» ոխերիմ սադրիչների, դպրոցից հեռանալուց անմիջապես հետո, Սեդրակյանը, նոր լուսնախարար, սթափամիտ, բարեկիրթ Արեգ Գրիգորյանի հրամանով, առաջ քաշման կարգով, նշանակվեց նախարարության Մեթոդ-կենտրոնի «գիտա-տեղեկատվական» բաժնի վարիչ, սակայն 4 տարի անց, նա իր զգալի լուման ներդնելուց հետո, այդ պաշտոնից ևս կամովին հրաժարվեց, երբ Հայկ Ղազարյան, Սիլվա Խրիմյան ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ դուետը` տապալեցին նրա ժողկրթության բարելավմանը ուղղված երկու շատ կարևոր առաջարկները` իրենց իրագործման մեխանիզմներով. Ափոսո˜ս, որ շուտով, նույն մարտնչող չկամության բերումով Սեդրակյանի ղեկավարած բաժինը նույնպես լուծարվեց, իսկ ինքն, ի վերջո` «զզված կյանքից և ամենքից», ԻՐ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՒՐԱՑՎԱԾ վաստակը ուսին, 1994թ.-ին վերջնականապես թողեց իր 30 տարի օրորած բնագավառը և ապավինեց փողոցին (գրքավաճառություն), կարծես ի ապացույց Ջոն Սթայնբեկի այն իմաստուն խոսքի, որ ՈՎ ՃԻՇՏ Է ԾԱՌԱՅՈՒՄ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՆԱ ՎՆԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ): ԳՐԻՇԱ ՍԱՐՈՅԱՆ (Բերձոր) ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ (Երևանի Մովսես Խորենացու անվան N143 դպրոցիփոխտնօրեններ - 1969 1982թթ., 1982-1990թ.) «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի խմբագրության աշխատակիցները ևս ջերմորեն շնորհավորում են թերթի անկաշառ բարեկամ Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ` մաղթելով դժվարությունները հաղթահարելու նոր կորով, առողջություն...