Դուք եք մեր ազգի հենասյուները


Մայրության և գեղեցկության տոնի նախօրյակին Պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային հերոսների, Արցախյան ազատամարտիկների մայրեր և այրիներ, կին ազատամարտիկներ, զինծառայողներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ, ինչպես նաև 2 կամ 3 զինծառայող զավակ ունեցող մայրեր: Ինքնաբուխ էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքը. - Հայը, առավել քան մյուս ժողովուրդները, մայրապաշտ է: Մայրը մեզ համար միշտ էլ խորհրդանշել է ընտանիքը, ապա` հայրենիքը: Հիրավի, հայրենիքը շեն ու հզոր է իր մայրերով: Այդ նրանք են մանկան օրորոցից սկսած` պատվախնդրության, հայրենասիրության, ազնիվ ու արժանապատիվ ապրելու առաջին դասերը տալիս իրենց զավակներին: Դարեր շարունակ հայ մայրն է անմար պահել ընտանիքի օջախը, ամեն ինչում թիկունք կանգնել ամուսնուն, իսկ վտանգի պահին դարձել ռազմիկ` պաշտպանելով ընտանիքը, զավակներին, դրանով իսկ` նաև հայրենիքը: Որպես Պաշտպանության նախարար` թույլ տվեք առաջինը շնորհավորել և երախտագիտության խոսքեր ուղղել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոսների, Արցախի հերոսների մայրերին ու այրիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերան կանանց, ում վիճակվեց 2 պատերազմ տեսնել: Երախտագետ ներկա և ապագա սերունդները ոգեշնչվում և շարունակելու են ապրել Մեծ հայրենականի նվիրյալ հերոսների կերտած կենսագրության խորհրդով և գաղափարներով: Չլիներ նրանց կռած հաղթանակը, գուցե հասակ չառնեին հայրենիքի նվիրյալների հետագա սերունդները: Արցախյան ազատամարտի տարիներին հազարավոր կանայք միացան կամավորական ջոկատներին` անձնվիրաբար պայքարելով մեր ամեն թիզ հողի համար, արժանապատվորեն կրելով պատերազմի արհավիրքները: Նրանց փխրուն հոգիներում դրոշմվեցին կորստի ցավն ու սարսափը: Ինչպես Նախարարն էլ փաստեց` - Մարտի դաշտում դուք` որպես կապավոր, բուժքույր, հրաձիգ, տղամարդկանց հավասար կրեցիք պատերազմի բոլոր դժվարությունները: Նաև ձեր սխրանքի ու նվիրումի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը հաղթեց Արցախյան պատերազմում: Ճակատագրի բերումով մեր երկինքը հաճախ է մութ ամպերով պատվել, սակայն խիզախների թափած արյան շնորհիվ կարողացել ենք վերագտնել խաղաղ ու արժանապատիվ ապրելու բանաձը: Բոլոր ժամանակներում, առավել ևս այսօր` ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, անփոխարինելի ու կենսական է մայրերի դերը` բանակաշինության գործում: Նրանք են դաստիարակում հայ զինվորին: Ու նա էլ, սահմանում կանգնած, կարոտը սրտում առաջին հերթին պաշտպանում է մորը, հիշում նրա պատգամները: Նախարարը, դիմելով ԶՈՒ ծառայած և ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորների մայրերին, հավաստիացրեց, որ բարձր է գնահատվում հայրենիքի պաշտպանութ յան գործին նրանց զավակների նվիրումը: Վերջին 1,5 տարվա ընթացքում պետական սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության համար 9 զինծառայողներ արժանացել են ՀՀ և ԼՂՀ պետական պարգևների, իսկ 37¬ը պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով: - Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մայրերին` հայրենիքին նվիրված, հայրենասեր զինվորներ մեծացնելու ու դաստիարակելու համար: Որպես Պաշտպանության նախարար, վստահեցնում եմ ձեզ, որ զորամասերի հրամանատարությունն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի ձեր որդիների ծառայությունն անցնի ապահով և անվտանգ պայմաններում, որ յուրաքանչյուր զինվոր վերադառնա առնականացած և իսկական տղամարդ դարձած,¬ ասաց Նախարարը: Ոչինչ չի կարող համեմատվել սահմանում կանգնած զինվորի մոր ապրումների հետ: Ամեն վայրկյան հոգով ու մտքով նրա կողքին` անսահման կարոտն ու անհանգստությունը սրտում զինվոր որդուն սպասող մոր համար ժամանակը դանդաղում է: Ապրումները կրկնապատկվում են, երբ ծառայության մեջ են զույգ զավակները: Այդուհան դերձ, Հայոց բանակի արժանի զինվորի մայր լինելը հպարտություն է ու պատիվ: - Մոր համար զինվոր որդուն սպասելը շատ դժվար է, բայց երբ գիտակցում ես, որ հայրենիքի կայունացման, զարգացման գործին մասնակից է նաև քո զավակը, կարոտը մեղմանում է, վերափոխվում հպարտության և ուրախության: Հպարտանում ես, որ ունես երկիրդ պաշտպանող, նրա նկատմամբ պարտքը կատարող զինվորներ,¬ ասում է Ռուզաննա Մկրտչյանը, ում 2 զավակները ծառայության մեջ են: Իսկական հայուհուն վայել` այս ոգով դաստիարակած զինվոր որդուց այլ պատասխան չես էլ սպասի. - Հայոց բանակի զինվոր լինելը հպարտություն է: Դա նշանակում է լինել ազգիդ, հայրենիքիդ պաշտպանը: Սահմանում կանգնած` մտածում ես հարազատներիդ մասին և անում ես ամեն ինչ` հայրենիքիդ անվտանգությունը, անդորը պաշտպանելու մասին, որպեսզի ժողովուրդը խաղաղ քնի: Ես ու եղբայրս միասին ենք ծառայում: Դա և´ հեշտ է, և´ դժվար: Երբ հարազատ եղբայրդ կողքիդ է, կարոտը մի փոքր մեղմանում է: Բայց ծառայության ընթացքում հաճախ մի քանի օրով բաժանվում ենք, այդ դեպքում ավելի է սաստկանում: Հպարտ եմ, որ եղբորս հետ ծառայում եմ մեր բանակում,¬ ասում է զինծառայող Դավիթ Հայրապետյանը: Թող խաղաղ ու ավետաբեր բացվեն բոլոր առավոտները, Զինվոր, և թող հանգիստ քնեն հայ մայրերը: Թող այսուհետ այլևս ոչ մի կին ստիպված չլինի զենք վերցնել, և հայ զավակները թող երբեք պատերազմ չտեսնեն: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն, ինչպես նաև խաղաղապահ ինժեներական գումարտակ: ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2002 թվականին կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ: Իր գոյության ընթացքում ականազերծման կենտրոնը իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Կենտրոնում հեղինակավոր մասնագետների միջոցով վերապատրաստվել և միջազգային որակավորում են ՀՀ զինված ուժերի շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը մասնակցել են միջազգային առաքելություն ներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն