Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Մայրը` Հայոց օջախի պահապանը, շենացնողն ու վառ պահողը, մշտապես գիտակցել ու հավատարիմ է մնացել իր սուրբ առաքելությանը: Հիրավի` «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»: Նրա գորովալի օրորներից է սկսվում հայրենասիրությունը: Ու դրանց ներքո մեծանում, հասակ է առնում ազգի նվիրյալը, պաշտպանը, զինվորը` կրելով ու փայփայելով դեռ օրոցքից իրեն փոխանցված արժեքները, տոկունությունը, կամքը: Մայրերն են կերտում ազգի ճակատագիրը` դառնալով նրա ամուր հենասյունը: Ամեն անգամ, երբ վտանգվել է հող հայրենին, առաքինության, պարկեշտության մարմնացում կինը ամուսնու, եղբոր հետ ուս-ուսի` մարտնչել է հանուն զավակների, ընտանիքի, հանուն խաղաղ կեցության: