Գյուղատնտեսությունից չհասկացողի դիտարկումներ


Անցյալ շաբաթ Հայաստան հասավ նաև «Նոյի աղավնին»` գարու սերմնացուն կտուցին: Բա հացահատի՞կը: Մոլորյալ քաղաքացու թյուր կարծիքով գարին ու հացահատիկը տարբեր բաներ են: Սովետի օրոք գարիով կերակրում էին անասուններին, մասնավորապես` ավանակներին: Միգուցե ժամանակները փոխվե՞լ են, և գարին ավելի «էլիտար» հացահատիկային մշակաբույս է դարձել: Հա´, էլի. բա գարեջո՞ւրը…