Նոր ասացվածք. հավի «խելքից» զգուշացիր


Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը կառավարությանն է հանձնել հավերի դիմումը, որում սպառնալիք կա առ այն, որ եթե չեղյալ չհայտարարվի 100 մլն դրամի տուգանքը, իրենք կրկին ձվադուլ են անելու, այս անգամ արդեն` Զատկի տոնին: Դիմումի տակ կա 80 հազար հավերի ստորագրություն: