Ուշացումով, բայց եկավ «ձվերը» հավաքելու ժամանակը


Վերջապես եկավ լկտի ձվախաղերով ժողովրդին թալանողներին պատժելու ժամանակը: Ամանորի նախաշեմին արհեստական դեֆիցիտ ստեղծած Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարներն իրենց հանցանքը կոծկելու համար ի˜նչ սուտ ասես չհորինեցին: Նույնիսկ պնդում էին, թե այդ օրերին իրենց հավերն առանց դեղնուց ձու էին ածում: 100 մլն տուգանքը «ջրելու» համար էլ շարունակում են անմիտ բաներ ասել: Իբր իրենց ձվերը, ներողություն` հավերի 100 դրամանոց ձվերն իրենք վաճառում են 60 դրամով: Ինչպիսի˜ ինքնազոհաբերություն, Մատրոսովին արժանի սխրանք: Ոչինչ, 100 մլն¬ը մուծելուց հետո չեն ստի, խաղեր չեն տա, այնքան կխելոքանան, որ հավերին օրինակ ծառայելու համար, իրենք էլ ձու կածեն: