Հա՞ որ...


Ամենայն հայոց օլիգարխ Սամվել Ալեքսանյանն Ուկրաինա անունը լսելիս թերևս արդեն տրամադրության անկում է ապրում: Նա այդպես էլ չի ուզում հաշտվել այն իրողության հետ, որ նշված երկրի կողմից թողարկվող օղիները կարող են միայն այդ երկրում արտադրվել: Լֆիկ Սամոյին տարիների մեծ փորձը համոզել է, որ ինքն ուկրինացիներից պակաս օղի թորող չէ, ու նա ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել թորելով¬կեղծելու վատ սովորույթից: Հետաքրքիր է, որ պարբերաբար տուգանվող օլիգարխը հայտարարում է, թե ինքը երբեք ու ոչ մեկի արտադրանքը չի կեղծել ու չի կեղծում: Տարօրինակ է սակայն, որ ինքն իրեն գործարար համարող այս պարոնն այդպես էլ չի ձգտում ճշտել, որ եթե կեղծիքն իրենից հեռու է, ուրեմն ինքն ինչու է այդքան հաճախակի տուգանվում ու ստացված շահույթից մի փոքր էլ ՏՄՊՊՀ¬ին բաժին հանում: Ամեն դեպքում, վերջին օրերին ուկրաինացի գործարարների հայտարարությունները կարծեք թե ավելի կտրուկ են դարձել: Նրանք հավաստիացնում են, թե այլևս զգուշացումներով ու բարեկամական հորդորներով խնդրին չեն վերաբերվելու, և շատ արագ ու վերջնականապես հարցը չլուծելու դեպքում` ամենայն հայոց օլիգարխը լուրջ խնդիրներ է ունենալու ուկրաինական կողմի հետ: Էդ էլ հո մե´նք չենք