ՁԵՌՔՆԵՐԸ` ՓՐՓՈՒՐՆԵՐԻՆ


Հայ Ազգային Կոնգրեսի քարոզչությունը սկսել են երթուղայինների վարորդներն ապահովել: ՀԱԿ¬ի` այսօր կայանալիք հանրահավաքը գովազդող թերթերը նախորդող օրերին հենց երթուղայինների վարորդներն են տարածել: Տեղի ունեցածը հուշում է, որ արմատականներն այլև չեն կարող հպարտանալ մարդկային անսահման ռեսուրս ունենալու հարցում: Պակաս ուշագրավ չէ նաև նման «գծերի»` ոչ պատահական մարդկանց պատկանելու հանգամանքը: Իսկ արդյունքում ստացվում է, որ հայտնի և անհայտ նախարար-պատգամավոր-դատավորներն ու մյուս երևելիները ստվերային (՞) աջակցություն են ցուցաբերում ՀԱԿ¬ին` ապահովելով հանրահավաքների մարդաշատությունը: