«Ազատ անկում»` հանուն շան


Փորձելով փրկել ժայռից գահավիժող իր շանը, 53-ամյա բրիտանացին կորցրել է հավասարակշռությունը և 60 մետր բարձրությունից շան հետ մեկտեղ ընկել քարերի վրա: Բրիտանացին զբոսանքի էր ելել կնոջ և 3 լաբրադոր շների հետ: Սրանցից մեկը` Օսկարը, հանկարծ սայթաքել է. նույն պահին նրան է «հետևել» և տերը: Կինը արագորեն փրկարարներ է կանչել, ովքեր ուղղաթիռով կարողացել են դուրս բերել տուժածներին: Բարեբախտաբար, միջադեպն ավարտվել է առանց զոհերի: - Պարզապես անհավատալի է, որ այդպիսի բարձրությունից քարերի վրա ընկնելով, մարդը կարող էր փրկվել. թեկուզ և լուրջ վնասվածքներով, սակայն` կյանքին վտանգ չսպառնացող: Նման անկումից շատ ավելի աղետալի հետևանքներ կարելի էր սպասել,¬ իր զարմանքն է արտահայտել ոստիկան Բրյուս Պրենդերգեսը: Շուտով կվիրահատեն Օսկարի թաթը, կբուժեն վնասված աչքն ու մարմնի մի քանի կապտուկները: Իսկ նրա տերն առժամանակ կմնա հիվանդանոցում. նա բավական շատ կոտրվածքներ ունի և ուղեղի ցնցում է ստացել: Բայց. - Դրանք արդեն մանրուքներ են,¬ ասել է երջանիկ բրիտանուհին` գիտակցելով, որ շունն ու ամուսինը կարող էին ավելի անհաջող «վայրէջք» կատարել:¬ Գլխավորը` որ բոլորը կենդանի են: Իսկ կապտուկները կանցնեն: