Այդպես մի մտածեք, որ չաղքատանաք


- Մարդիկ վիճակախաղեր են սիրում, քանի որ հոգու խորքում կարծում են, թե դա հարստանալու իրենց միակ հնարավորությունն է,¬ նկատել է հոգեբան, «Ինչպես են մտածում հարուստները» գրքի հեղինակ Սթիվ Սիբոլդը: Նա առանձնացրել է վտանգավոր 10 մտայնություններ, որոնք անխուսափելիորեն դեպի աղքատություն են «առաջնորդում»: 1. Բա որ վաղը ես մեռնեմ… Ավելի լավ է փողը ծախսեմ, հիմա ինձ ոչնչից չզրկեմ, քան կուտակեմ ապագայի համար: - Այդ ձևով դուք երբեք չեք կարողանում տնտեսել,¬ ասում է ֆինանսական պլանավորման մասնագետ Կարեն Լին:¬ Բավական փոքր է հավանականությունը, որ ուժերի ծաղկման շրջանում մարդը կարող է հանկարծակի մեռնել. ուրեմն ավելի լավ է մտածել ծերության մասին: Ձեր մսխումների համար արդարացումներ մի որոնեք: Խանութում կանգնած` ավելի լավ է մտածեք, որ առանց ինչ¬որ իրի այսօր կարող եք ապրել, փոխարենն ապագայում կկարողանաք չմտահոգվել փողի համար: 2. Ես միշտ էլ կարող եմ դրա համար վճարել հետո: Առևտրային մասնագետների այս հանճարեղ հորինվածքը մղում է ծախսել այդ պահին չունեցած փողերը: - Հարցրեք ձեզ. եթե հիմա ես չունեմ անհրաժեշտ գումարը, ապա հետո որտեղի՞ց է այն հայտնվելու,¬ խորհուրդ է տալիս Լին:¬ Ավելի լավ է սպասել` մինչև գրպանում կհայտնվի կանխիկը: Այդ դեպքում գնումից ստացած բավականությունն ավելի մեծ կլինի: 3. Սա գումարի շահավետ ներդրում է: Միլիոնավոր ամերիկացիներ հենց այդպես մտածեցին այն տների մասին, որոնք ներառված չէին նրանց նյութական հնարավորությունների շրջանակում: Թե դրանից ինչ ստացվեց` բացատրել պետք չէ: Առանց որոշակի գումար ունենալու` ֆինանսական որոշումներ ընդունելն աղետի է հանգեցնում: Դուք արժանի եք` ունենալ ամենաշքեղ առանձնատունը, բայց այդ մասին մտածեք միայն այն ժամանակ, երբ իսկապես կլինի դա գնել: 4. Ես չեմ վերահսկում իմ ծախսերը, որովհետև վստահում եմ ինձ: Չափից ավելի ինքնավստահությունը կարող է սնանկացման սկիզբ դառնալ` զգուշացնում է Ֆինանսական կրթության ինստիուտի խորհրդատու Թեդ ՄակԼիմանը. - Մենք համաձայնում ենք վարկավորման (կրեդիտ) քարտ ձեռք բերել` մտածելով, թե այն մշտապես չենք օգտագործելու, այլ միայն` ծայրահեղ դեպքերում: Բայց աջ ու ձախ վարկեր ենք վերցնում: Մարդիկ ուզում են հավատալ, թե ֆինանսական անհաջող որոշումներն անցյալում են մնացել և չեն կարող կրկնվել: Բայց դրանք կարող են և կրկնվել: 5. Ինձ հետ երբեք ոչինչ չի պատահի: Ինչ խոսք, ավելի լավ է միշտ դրական մտածել, սակայն աշխարհում ինչ ասես կարող է պատահել: - Այդ ձևով մտածելով, մարդիկ մոռանում են ապահովագրված լինելու մասին, և դա անվտանգության սխալ զգացողություն է ծնում,¬ նշում է Լին:¬ Նրանք մտածում են. այդ ընկերությունում ես աշխատել եմ 20 տարի, և ոչ մեկն ինձ գործից չի ազատի, որովհետև ես արժեքավոր աշխատակից եմ: Կամ. եթե ես հաշմանդամ էլ դառնամ, միևնույն է` կկարողանամ շարունակել աշխատել նույն տեղում: Չի բացառվում, որ ստիպված չեք լինի բախվել վատթարագույնի, սակայն համենայն դեպս «Բ ծրագիր» մշակելը չի խանգարի: 6. Բյուջեն պլանավորելու կարիք ես չունեմ. առանց դրա էլ գիտեմ` ուր են գնում իմ փողերը: Սա ամենատարածված մոլորությունն է: Հավանաբար բոլորն են նկատել, որ բավական է միայն մանրել խոշոր թղթադրամը, և օրվա վերջում դրամապանակում միայն մանրադրամ կմնա` թեև առանձնապես լուրջ գնումներ էլ չեք կատարել: Դրա համար ավելի լավ է փոքրիկ տետրում նշեք ձեր բոլոր ծախսերը: Մի մոռացեք, որ ամենից ավելի շատ ծախսեր տանում են մանրուքները, որոնց նույնիսկ ուշադրություն չեք դարձնում: 7. Ես կարող եմ ծախսել ծերության համար խնայողություններս. միշտ կհասցնեմ դրանից ծախսածը հետ դնել տեղը: - Հիշեք, թե ինչու եք այդ գումարը մի կողմ դրել. բնականաբար` ոչ թե նոր ավտո գնելու կամ արձակուրդը Եվրոպայում անցկացնելու համար,¬ ասում է ֆինանսիստ Չադ Օլիվյեն:¬ «Թոշակային» գումարները պետք է մնան կենսաթոշակային հաշվին` առանց այլ տարբերակների: 8. Ես արժանի եմ, որպեսզի N գումար ծախսեմ ինձ վրա: Ոչ մեկը չի կասկածում, որ դուք տքնաջան աշխատել եք և իրավունք ունեք վարձահատույց ստանալ` թեկուզ ինքներդ ձեզանից: - Սակայն պարգևավճարը կլանում է. դուք սկսում եք ձեզ համար նվեր գնել այն դեպքում, երբ դիետա եք պահում, ապաքինվում եք հիվանդությունից հետո, վերադառնում եք արձակուրդից և այլն,¬ զգուշացնում է Լին:¬ Խնդիրն այն է, որ արատավոր բոլորաշրջանակ է, որից շատ դժվար է դուրս գալ: - Ձեզ ուղղակի հարցրեք. ինչո՞ւ են այդ բոլոր իրերը ձեզ այդքան կարևոր,¬ խորհուրդ է տալիս ֆինպլանավորման մասնագետ Դենիս Մարվինը:¬ Թափանցեք ձեր ներաշխարհը, որպեսզի պարզեք, թե ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունը` բացի ամենանորաձև, ամենավերջին նորության իրը գնելը: Փորձեք գտնել ձեզ բավականություն պատճառելու ուրիշ միջոց: 9. Ես տնտեսել չեմ կարող: Ճշմարտությունն այն է, որ կարո´ղ եք: Եթե ինքներդ ձեզ հետ ազնիվ լինեք` փողը մի կողմ դնելու հնարավորությունը կգտնվի: Իսկ հայտարարությունը, թե ոչ մի կերպ չի ստացվում տնտեսել, ոչ այլ ինչ է, քան խուսափողականություն: Այո, այո. այդ կերպ դուք խուսափում եք ընտրություն կատարել հաճելի ծախսերի և խնայելու տհաճության միջև: 10. Ես դա պետք է ձեռք բերեմ: Սևեռվելով ինչ¬որ իրի վրա, դուք տեսադաշտից կորցնում եք դրա շուրջը եղած ամեն ինչ: Ձեր բոլոր մտածումները պտտվում են պետքական իրերը գնելու ուղղությամբ (լինի հագուստ, մեքենա, թե տուն): Սակայն նման սևեռումով կատարված գնումները նման են հարբելու հաջորդ օրն ունեցած ինքնազգացողությանը: Այնպես որ` խուսափեք ծախսեր պահանջող (և ոչ միայն) սևեռումներից և շատ չանցած կխոստովանեք, որ ճիշտ եք վարվել:

Աշոտ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ