Իր իսկ «փորած փոսում»


Հենց նույն չարագործի առջև պայթել է այն ռումբը, որն ահաբեկիչը փորձում էր տեղադրել Սանտյագոյի կենտրոնում: Հրեշավոր այս միջադեպը տեսագրել են տարածքում գտնվող բանկի հսկիչ տեսախցիկները: Չիլիացի երիտասարդ անարխիստ Լուչանո Պիրոնելո Շուֆենգերը դաժանորեն պատժվել է` ուրիշներին չարիք գործելու դիմաց: Գիշերվա խավարում նա հայտնվել է բանկերից մեկի դռների մոտ և սկսել է պայթուցիկ սարք տեղադրել: Սակայն ռումբը պայթել է նրա ձեռքերի մեջ: Քանի որ տվյալ ահաբեկչությունը զանգվածային սպանության համար չէր ծրագրված, պայթյունը ուժգին չի եղել, և 22-ամյա չարագործը կենդանի է մնացել: Լուչանոն սկզբում գլխի չի ընկել, թե ինչ կատարվեց. նրա հագուստը սկսել է այրվել, իսկ ինքը գետնաքարշ սողացել է` չիմանալով ուր: Հետո արդեն պարզվել է, որ տղան 3¬րդ կարգի այրվածք է ստացել: Նրա կյանքը փրկելու համար, բժիշկները ստիպված են եղել կտրել նրա ձեռքերը. իսկ աչքերից նա զրկվել էր դեռ դեպքի վայրում: - Ահաբեկչությունների մասին նրա բոլոր խոսքերը մենք ընդամենը պարծենկոտություն էինք համարում, բայց նա միացավ արմատականներին: Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ նրա վերջն այսքան վատ կլինի,¬ ասել է Լուչանոյի մտերմուհիներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել: (Տեղեկացրել է Life News¬ը):