Ա. Եղիազարյանին քաղաքացիություն կտա՞ն


Պետդումայի շնորհազրկված պատգամավոր և Հոլիվուդում ապաստան գտած Աշոտ Եղիազարյանն ամերիկյան քաղաքացիություն է խնդրել: Life News¬ին հայտնի է դարձել, որ այդ քաղաքացիությունն այս պահին ծայրահեղորեն անհրաժեշտ է նրան. - Նրա օգնականներն ու մերձավորները գիտեն, որ նա փաստաթղթերը հանձնել է Ամերիկայի քաղաքացիություն ստանալու: Քաղաքացի դառնալով, նա կստանա Վաշինգտոնի պաշտպանությունը, քանի որ նրան քրեական հետապնդում է սպառնում ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև իր բիզնես-գործընկերներից,¬ ասել է Պետդումայի պատգամավորներից մեկը: