Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Հոբելյանն առիթ է մեկ անգամ ևս վերհիշելու անցյալի դրվագները, արժևորելու ունեցած ձեռքբերումները: Վաստակած երջանկություն է, երբ բարձր է գնահատվում անցած ուղիդ: Երկար տարիների ռազմական փորձով իմաստնացած` ալեզարդ գեներալը հայ զինվորի և սպայի համար եղել և մնում է որպես ճշմարիտ զինվորականի կերպար: Չնայած պատկառելի տարիքին` գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն այսօր էլ շարքերում է` իր հարուստ ռազմական գիտելիքներն ու փորձն ի սպաս դնելով մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: