ԴԵՍՊԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ


Վրաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանից դժգոհ են վիրահայության ներկայացուցիչները: Ըստ նրանց, դեսպանը լավ չի պատկերացնում ջավախահայության խնդիրները, կողմ է արտահայտվում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության ուսուցման դադարեցմանը հայկական դպրոցներում: Նա միաժամանակ հայտարարում է, որ Վրաստանի կողմից հայկական եկեղեցիների վրացականացման միտում չկա... Ըստ էության, դեսպանը շրջում է իրականությունը: Վիրահայերը պատրաստվում են դիմել ՀՀ Նախագահին` դեսպանի հետկանչման խնդրով: