ԴԻՄՈՐԴ ՉԿԱ


Այս տարվա ընդունելության քննություններն իրենց բացառիկությամբ առանձնանալու են հատկապես մասնավոր բուհերի համար: Պետական բուհեր դիմածների թիվը մի կերպ հասել է հազարի, իսկ մասնավորներն առայժմ դիմորդ չունեն: Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է մասնավորների թիվը, սակայն հիմնական հարվածը դրանք կրելու են այս տարի ստեղծված աննախադեպ իրավիճակից: Նման ուսումնական հաստատությունների մի մասն առանց այն էլ հազիվ էր գոյատևում, և ֆինանսական հոսքերի կտրուկ անկումն առաջիկայում անհնար է դարձնելու նույնիսկ գոյություն քարշ տալու հեռանկարը: