Սատկած կատուն` ուղղաթիռ


 

Անգլիացի նկարիչ Բարտ Յասենը շա˜տ է սիրել իր կատվին ու չի ցանկացել նրանից բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ կենդանին ճզմվել է ավտոմեքենայի անիվների տակ:

Նկարիչը նաև տեխնիկայի սիրահար է և որոշել է իր թանկագին հոգեզավակ Օրվիլայի խրտվիլակը սարքել ու դրանով թռչող սարք ստեղծել:

Կատու-ուղղաթիռն արդեն արվեստի նմուշ է համարվում և ցուցադրվում է Ամստերդամի մշակութային փառատոնում:

- Սա կիսակատու-կիսաուղղաթիռ է: Սգից հետո ես նրան պտուտակներ ամրացրեցի և փորձեցի այն կառավարել ռադիոհաղորդիչի օգնությամբ,- մանրամասնել է Բարտը և հավելել.

- Իր ծննդյան օրը նա ավելի հզոր շարժիչներ կստանա` կայուն թռիչքի համար