Արքայադստերը չէր հաջողվել ճողոպրել


 

Չգիտես` ժլատությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ փողն է քչություն արել, բայց Սաուդյան թագավորի Մահա աս-Սուդաինի դուստրը փարիզյան «Շանգրի-լա» հյուրանոցի վայելչություններն ըմբոշխնելուց հետո որոշել է փախչել` չվճարելով 16 միլիոն դոլարը (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով PΖrisien թերթի հրապարակումը):

Դժվար չէ պատկերացնել, որ արքայադուստրը (ով նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Նաիֆ իբն Աբդել Ազիզի նախկին կողակիցն է) չէր կարող միայնակ շրջագայել: Իսկ 60 հոգիանոց ուղեկցող շքախմբի հետ ու ծանր ճամպրուկներով ճողոպրելը հեշտ գործ չէ: Եվ հյուրանոցի աշխատակիցները հասցրել են ոստիկանության օգնությամբ փակել փախուստի ճամփան:

Մահան «Շանգրի-լա»-ում վարձակալել էր ամբողջ 1 հարկ` հյուրանոցային 40 համարներով, որոնց 1 օրվա արժեքը կազմել է 20 հազար եվրո: Թե որքան են նրանք այնտեղ ապրել ու վայելել` չի նշվում, բայց մեկնումի օրը նա հյուրանոցին պարտք է եղել 16 մլն եվրո: Սակայն դրա մի մասը միայն կարող էր վճարել արքայադուստրը, որովհետև նախկին ամուսինը նրան զրկել էր ֆինանսական աջակցությունից: Հնարամիտ կինը որոշել է ուրիշ հյուրանոց տեղափոխվել` «Ռոյալ Մոնսո», որը պատկանում է Սաուդյան Արաբիայի բարեկամ երկիր Կատառին:

Բայց սա Մահայի առաջին «փախուստը» չէր, և հյուրանոցի աշխատակիցները ծանոթ էին նրա այդ սովորույթին: 2009-ին աս-Սուդաինին հրաժարվել էր վճարել նորաձև խանութների ցանցից կատարած գնումների համար: Ավելի ճիշտ` վճարել էր միայն դատական կատարածուի սպառնալիքներից ազդված: