ԳԵՂԱՄՅԱՆԸ ԼՈԲԲԻՆԳ Է ԱՆՈՒՄ


 

ՕԵԿ փոխնախագահ Մարգարյան Հովոյին քաղաքաշինության նախարար դարձնելու հանգամանքն այնքան է զայրացրել ԱՄ կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին, որ նա որոշել է լոբբինգ անել իր տեղակալ Ալեքսան Կարապետյանի համար, ով զբաղեցնում է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Արտաշես Մամիկոնովիչը լոբբինգ անելու իրավունք ունի, որովհետև նա այսօր մի քաղաքական ուժի պատգամավոր է, որը ստանձնել է երկրում իշխանության պատասխանատվությունը: Ուրեմն, նա էլ չի ուզում, որ քաղաքաշինության նախարարը լինի ոլորտի համար պատահական մարդ:

Թե ինչ արդյունք կտա Գեղամյանի ջանքը` չգիտենք. պարզապես սա այն դեպքերից է, երբ պիտի միանալ նրան ու երկրի նախագահից պահանջել` մերժել ՕԵԿ թեկնածուին: Իսկ Ալեքսան Կարապետյանը երևի լավ նախարար կլինի, որովհետև մարդը արդեն ծանոթ է ոլորտին, դրանից բացի էլ` նրա անունը «մութ պատմությունների» չի առնչվում:

Ասում են, որ տեղեկանալով Գեղամյանի լոբբինգի մասին, Արթուր Բաղդասարյանը իր կուսակիցներին համոզել լրատվամիջոցներին հանձնարարել է «փիս-փիս» բաներ չգրել Մարգարյանի մասին: Գուցե դա ՕԵԿ-ին հաջողվի` եթե գտնվեն ագապիհայկազունիներ, ովքեր ժամանակին հրապուրվեցին ՕԵԿ-ի մատուցած «նվերներով» և այլևս հարձակման չանցան Բիշարյան Հեղինեի դեմ: