ԽԵ˜ՂՃ ՀԱՅԱՍՏԱՆ


 

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ով դարձել է ԱՊՀ մշակութային համագործակցության «գլխավոր ճարտարապետը», հիմա էլ նախաձեռնել էր հայաստանյան և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը` «մերձեցնելու երկու ժողովուրդներին և նպաստելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը»:

Մենք, իհարկե, չգիտենք, թե մեր մի շարք «իրավապաշտպանների» նման Շվիդկո՞յն էլ դրամաշնորհ է ստանում, թե՞ ոչ, բայց լավ գիտենք, որ այս մարդը, խորհրդային տարիներին հանդիսանալով «Տեատր» հանդեսի պատասխանատու քարտուղար` գրեթե արգելք էր դրել հայ թատրոնին նվիրված լուսաբանումների վրա և փառաբանում էր ադրբեջանականը: Նա հենց այնպես ոչինչ չի անում:

Նրա այս նախաձեռնությունը, բնականաբար, համաձայնեցված է Կրեմլի հետ և նպատակ ունի առաջ մղելու Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, որը, ինչպես գիտենք, հակված է դեպի Ադրբեջանը: Շատ վաղուց ղարաբաղյան խնդիրը դուրս է եկել այն «ձևաչափից», որը հնարավորություն կտար մտավորականությանը հուշելու ուղիներ և բանաձևեր: Ավելին, հատկապես ռուսաստանյան ակտիվացումները բնավ էլ Ղարաբաղի օգտին չեն և չեն կարող օգտակար լինել: Հետևաբար, Միխայիլ Շվիդկոյին այս պահին պետք է կատարել իր «տերերի» հանձնարարությունը, ինչ-որ հոնորարներ ստանալ և առաջիկա ամռանը հանգստանալ որևէ էկզոտիկ երկրում: