ԹՎԱԳՈՒՇԱԿ


Ասում են` թվերն են կառավարում աշխարհը: Ու որքան էլ անընդունելի է գուշակությունը, սակայն, սոսկ որպես ժամանց, կարելի է ճշտել, թե ինչպիսին եք դուք` թվերի համադրությամբ: Այս անգամ ձեր անվան տառերով: Գտեք այդ տառերին համարժեք ձեր թվերը` կից աղյուսակում, գումարեք դրանք, հետո գումարեք ստացված երկնիշ թվի բաղադրիչները ու կարդացեք, թե ինչպիսին եք դուք:

 

Որպես օրինակ բաղդատենք ամենատարածված անուններից մեկը` Արմեն.

1+5+2+5+4=17. 1+7=8. ուրեմն այս անվան մասին կպատմի 8-ը:

1.Անհատականության հզոր այս թվի «հովանավորյալը» չի կարող հանդուրժել սահմանափակումները և միշտ վարվում է յուրովի: Նա կարող է գանգատվել կամ ընդվզել, եթե զգա, որ իրեն ինչ-որ ձևով խանգարում են կամ փորձում են զսպել, և կամ` երբ իրեն ճնշում է տարտամ քարացածությունը: Նա ստեղծագործող և խանդավառ, ոգեշնչվող անհատ է, ում անհրաժեշտ է արտահայտել իր տաղանդը (շնորհալիությունը)` ցանկացած ձևով:

2.Դուք հավասարակշռված եք, դիվանագետ և կարող եք լուծել ուրիշների խնդիրները: Սակայն հաճախ մոլորվում եք սեփական դժվարություններից: Դուք կարող եք լավ բանակցություններ վարել թե´ անձնական կյանքում, թե´ բիզնեսում: Սակայն շատ զգացմունքային եք, դյուրագրգիռ, բարեսիրտ և նրբանկատ. միշտ և ամեն գնով պաշտպանում եք նրանց, ում սիրում եք: Երբեմն սևեռվում եք այնպիսի իրերի, այնպիսի մարդկանց ու իրավիճակների վրա, որոնք վաղուց պետք է մոռացված լինեին:

3.Հավերժական լավատես այս մարդիկ չեն կարող չնկատել կյանքի լուսավոր կողմը: Արդյունքում` թվում է, թե նրանք դեպի իրենց են ձգում հաջողությունը ու կարող են կախարդական կյանք վարել: Շնորհիվ իրենց կենսախինդ ու պայծառ անհատականության, նրանք համակրանք են վայելում և շատ բարեկամներ ունեն: Նրանք հաջողում են ցանկացած այնպիսի աշխատանքներում, որոնք հնարավորություն են տալիս առնչվել մարդկանց հետ. մանավանդ` եթե տվյալ գործունեությունը միապաղաղ չէ և թույլ է տալիս ազատ գործել:

4. Նա կազմակերպված է, գործնական և հակված է հետևել որոշակի կանոնների: Նրան պետք է, որ կյանքն ընթանա համաչափ: Աշխատասեր է, հուսալի ու երբեմն կարող է չափից ավելի պահանջկոտ լինել ինքն իր հանդեպ: Հենց այս պատճառով ընդունակ չէ հանգիստ ապրել, անհոգ կատակել կամ ազատ ժամանակ չմոռանալ աշխատանքի մասին: Դրա արդյունքում կարող են տուժել նրա անձնական հարաբերությունները: Այսուհանդերձ, նա հարգված է, որովհետև շատ հուսալի է. մարդիկ միշտ կարող են ապավինել նրան:

5-ը այնքան է զբաղված` մի աչքով ապագային նայելով, որ հաճախ մոռանում է կենտրոնանալ, թե ինչ է կատարվում ներկայում: Նրան անհրաժեշտ է մշտական շարժում և բազմազանություն, որպեսզի խուսափի ձանձրույթից: Ահա թե ինչու` նա նաև ճամփորդել է սիրում: Երբեմն ինքն իր համար մտովի դժվարին իրավիճակներ է հորինում, որպեսզի ցրի կյանքի միօրինակությունը և զբաղեցնի իր միտքը:

6.Նրանք ձգտում են հաջողակ լինել աշխատանքում ու տանը: Այս թվի «հովանավորյալներին» հրապուրում է ինքնուրույն գործունեությունը` հատկապես ստեղծագործական բնագավառում: Սակայն նրանք խիստ մշտակաղապարներ ունեն, որոնց հետևելով` նույնը պահանջում են և մյուսներից: Հպարտանում են մարդկանց օգնելու ունակությամբ: Շատ կարևորում են անունն ու ընտանիքը և ամեն ինչ անում են, որպեսզի ցուցադրեն, թե որքան են սիրում ընտանիքի անդամներին:

7. Ստեղծագործող ու երաժշտասեր (կամ երաժիշտ) այս մարդիկ զգայուն են շրջապատող մթնոլորտի նկատմամբ: Պայծառ երազներ են տեսնում, որոնք օգնում են` ավելի լավ հասկանալ ինքն իրեն ու այն իրավիճակը, որում հայտնվել են: Կյանքի հանդեպ փոքր-ինչ առեղծվածային (միստիկ) հայացքներ ունեն. փորձում են հոգևոր ճշմարտություններ որոնել: Եվ լավ է, եթե ժամանակ ունեն` իրենցով զբաղվելու:

8.Գործունյա և հավակնոտ այս մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և ամեն ինչ անում են` ցանկացածը ստանալու: Անհրաժեշտության դեպքում կարող են աշխատել գիշեր-ցերեկ` նպատակին հասնելու համար: Արդյունքում` կարող են մեծ հաջողություններ ունենալ. երբեմն` անձնական կապերի շնորհիվ: Հրաշալի կազմակերպիչ ներ ու վարչարարներ են, բայց չեն հանդուրժում ուրիշների թերությունները:

9.Նրանց պակասում է համբերատարությունը. սիրում են, որ ամեն ինչ կատարվի արագ ու իրենց անձնական պատկերացումների համաձայն: Չնայած դրան` շատ մարդասեր են ու պատրաստ են օգնել ծանր վիճակում հայտնվածներին: Հավատարիմ են և առանձնանում են վայելուչ վերաբերմունքով, թեև կարող են ոչ միանգամից կողմնորոշվել ու ողջ կյանքում գործընկեր կամ զուգընկեր մնալու որոշում կայացնել: