Հիմնը` նույնիսկ ըմպանակից


Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն այսուհետև ձեռքները գավաթներին կմեկնեն այն ժամանակ, երբ կկամենան լսել իրենց երկրի օրհներգը: Եվ հիմնը կհնչի… երաժշտական ըմպանակների կատարմամբ: Այո, ՌԴ-ում պետական խորհրդանիշերով հուշանվերների «ընտանիքը» համալրվել է թերևս ամենաինքնատիպ նոր նմուշով. պետության զինանշանի պատկերով բյուրեղա պակյա գավաթները նաև երգում են. 22 վայրկյան տևողությամբ Հիմնին հաջորդում է համաժողովրդական դարձած «Մերձմոսկովյան երեկոներ» երգը: Հեղինակները համոզված են, որ այդ ըմպանակներով հնարավոր է ցանկացած հավաքի պաշտոնական շունչ հաղորդել: Առաջիկայում դրանք կհայտնվեն Կրեմլի, Պետդումայի, ՌԴ կառավարության և Դաշնային խորհրդի կրպակներում: