Առանձնատներ զոհված ազատամարտիկների ընտանիքներին


Շարունակվում է պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող` զոհված և հաշմանդամ ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում նույնպես տեղի ունեցավ հերթական բնակարանամուտի արարողությունը: Առանձնատունը կառուցվել է զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար: Շնորհավորելով բնակարանամուտը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին: ՊՆ-ի և ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնովին վերանորոգվել է նաև Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին` Գեղամ Սերգոյանը 2007թ.-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ: Շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և կատարված աշխատանքի համար` Ռ. Միրզոյանն ասաց, որ, չնայած կորստի անդառնալիութ յանը, ինքը սփոփվում է այն փաստով, որ որդին զոհվել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս: Սեյրան Օհանյանն էլ հավաստեց, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում: