Հետաքրքիր մանրամասներ


* 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ քիչ չէին իրենց իսկ զինվորների կողմից ռուս սպաների սպանության դեպքերը. հատկապես գիշերային ժամերին: Պատճառն այն էր, որ ռուս սպաները միմյանց հետ ֆրանսերեն խոսելու սովորություն ունեին: * Ազգությամբ լեհ Կոնստանտին Ռոկոսովսկին ուներ կրկնակի մարշալի կոչում` Լեհաստանի և ԽՍՀՄ: * 1788 թ. Նապոլեոնը փորձում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժում ստացավ: Մեկ ամիս անց հրաման արձակվեց օտարերկրյա քաղաքացի ներին բանակում ծառայելու թույլտվության մասին` կոչումը մեկ աստիճան ցածրացնելու պայմանով, ինչին Նապոլեոնը չհամաձայնեց: * 1930-ական թթ. մշակված T-28 տանկի տեխնիկական առաջադրանքի պահանջներից մեկն էր` հաղթահարել «լուսնային լանդշաֆտները»: Այստեղ միստիկա չկա: Այդպես էին անվանվում ռմբակոծությունից տուժած տարածքները: * Ալեքսանդր Նևսկու մեդալի վրա պատկերված է նրա կերպարը մարմնավորած դերասան Նիկոլայ Չերկասովը, քանի որ նշանավոր իշխանը նկար չուներ: * Նիկոլայ Առաջին կայսրը երաժշտություն չէր սիրում և որպես պատժամիջոց` առաջարկում էր ընտրություն կատարել` բանտախցի կամ Գլինկայի ստեղծագործությունները լսելու միջև: * Առաջին համաշխարհային պատերազմում կատարած ծառայությունների համար N 888 փոստային աղավնին ստացել է բրիտանական բանակի գնդապետի կոչում: * Առաջին համաշխարհային պատերազմի` դեպի Բեռլին նետված առաջին ռումբին զոհ է դարձել միայն կենդանաբանական այգու փիղը: * Ֆիլիպինների դրոշը միակն է աշխարհում, որն ունի երկու հավասարազոր տարբերակ: Բաղկացած է կապույտ ու կարմիր շերտերի մեջտեղում` սպիտակ եռանկյունի: Ընդ որում` խաղաղ պայմաններում վերևում կապույտ շերտն է, պատերազմի ժամանակ` կարմիրը: * Կիսաշրջազգեստը ոչ միայն շոտլանդական, այլև հունական բանակի տոնական համազգեստի մաս է կազմել: * Առաջին աշխարհամարտին զոհ է գնացել 14 մլն մարդ. նույն ժամանակահատվածում 20 միլիոնը մահացել է գրիպից: * Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խաղաղօվկիանոսյան 2 նավատորմիղների հրամանատարները` ճապոնացի ծովակալ Իսորոկո Յամամոտոն և ամերիկացի ծովակալ Չեստեր Նիմիտցը զրկված էին ձեռքի 2 մատներից: