1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ Կվասն էլ ոգելի՞ց է


Երևի իրավիճակն է ռուսներին մղում այսօրինակ ծայրահեղությունների: Նույնիսկ գորբաչովյան «րցւՏռ ջՈՍՏվ»¬ը ոգելիցների հանդեպ ռուսաստանցիների բուռն հակումը չմեղմեց, սակայն Պետդուման նորից քննարկում է էթիլային սպիրտի և ոգելից արտադրատեսակների արտադրությունն ու շրջանառությունը կարգավորելու մասին նոր օրինագիծը: 0,5 %¬ից ավելի սպիրտ պարունակող ցանկացած ըմպելիք կարող է համարվել ոգելից: Այդ թվում և կվասը (գրել է «Վեդոմոստի»¬ն): Շեշտակիորեն ընդարձակվում է այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում է ալկոհոլ օգտագործել: Առաջարկվում է խմելն արգելել բակերում, շենքերի մուտքերում, վերելակներում, մանկական խաղահրապարակներում, հանգստյան գոտիներում (անտառներում, պուրակներում, այգիներում, զբոսայգիներում, լողափերում, բնական ու արհեստական լճերի շրջակայքում): Օրինագիծը քննարկվել է և հավանության է արժանացել ՌԴ 1¬ին փոխվարչապետ Վ. Զուբկովի մոտ հրավիրված խորհրդակցությունում: Օրենքի նոր նախագծով նշանակալիորեն խստացվում են ոգելիցների վաճառքի կանոնները: Նախկինում ենթադրվում էր, որ գիշերային վաճառքի արգելանքը չի տարածվի սովորական` մինչ 5 % թնդություն ունեցող գարեջրի վրա: Սակայն գարեջրասերներն էլ այսուհետ ստիպված կլինեն ցերեկային ժամերին գնել այդ ըմպելիքը, որպեսզի գիշերը խմել ցանկանալու դեպքում ծարավից չտոչորվեն: «Օչակովո» ընկերության գլխավոր տնօրեն Վլ. Անտոնովը հրատարակությանն ասել է, որ կվասի բաղադրութ յան մեջ ալկոհոլը կազմում է 1,2 %: Սակայն Ալթայի երկրամասից պատգամավոր Վլ. Սեմյոնովն ընդդիմացել է` - Կվասը ոգելիցին չեն հավասարեցնի: Բանականությունը պետք է հաղթի,¬ գործընկերներին հանդիմանել է նա` հավելելով. - Բնականաբար, օրենքի հիմքում դրված է ալկոհոլային, մասնավորապես` գարեջրային կախվածության դեմ պայքարը: Իսկ կվասի դեմ պայքարել ոչ ոք չի պատրաստվում: Չէ՞ որ դա մեր ազգային ըմպելիքն է. դրա դեմ ինչպե՞ս պայքարել: Նա առաջարկել է կվասի սպիրտային պարունակությունն իջեցնել մինչև 0,4 %, համոզված, որ` - Արտադրողների համար դա խնդիր չէ: