ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՆԱԽԱՐԱ՞Ր ԿԴԱՌՆԱ


ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընտրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ: Իսկ Դաշնակցության կանոնակարգի համաձայն` նա պիտի թողնի նախարարի իր պաշտոնը: Այս հանգամանքն էլ այսօր ձևավորել է բուռն քննարկումներ, որոնք ընթանում են ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, արտգործնախարարի պաշտոնում քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը: Մանավանդ որ նա հենց նախարարական այդ պորտֆելն էր կրում` Նախագահ ընտրվելուց առաջ: Սակայն Ղարաբաղում ոչ բոլորն են կողմ, որպեսզի Ա. Ղուկասյանը վերադառնա իր նախկին պաշտոնին: Մասնավորաբար, ԼՂՀ Դաշնակցությունը պահանջում է, որպեսզի Գեորգի Պետրոսյանից հետո այս պաշտոնը զբաղեցնի դաշնակցական գործիչ: Իսկ թե ով է ՀՅԴ թեկնածուն` առայժմ գաղտնի է պահվում: