ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ՉԻ՞ ԸՆԿՐԿԵԼՈՒ


Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, ով ամենախոշոր հարկ վճարողներից մեկն է Հայաստանում` իր բազմաթիվ սուպերմարկետներով և ՍՊԸ-ներով, մտադիր չէ հրաժարվել 2012-ի խորհրդարանական ընտրություներին մասնակցելու գայթակղությունից: Ինչպես հայտարարում է բազմազավակ հայրը` ինքն այն պատգամավորներից է, ով օրենսդրական գործունեության փոխարեն իրականացնում է տնտեսական գործունեություն` այսպիսով նպաստելով երկրի բարգավաճմանը: Նա ևս անձի իրավունքների ոտնահարում է համարում գործարարներին առաջադրվելուց զրկելու պահանջը` համոզված, որ ամեն ոք իրավունք ունի իր ներկայությունը բերելու օրենսդրի աշխատանքներին: Սակայն, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Սամվել Ալեքսանյանի առջև, այնուամենայնիվ, խոչընդոտներ կծագեն: Արդեն ոմանք սկսել են պատրաստվել կոմպրոմատների արտահոսքին: