ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈ՞ՒՄ Է


ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում Կոնգրեսը լքող հայտնի դեմքերի անուններն ու թիվը գերազանցելու է բոլոր պատկերացում ները: Առայժմ անուններ չեն հրապարակվում, և հեռացողների հայտարարությունները չեն տարածվում: Պատճառն այն է, որ նրանք վերջնագրեր են ներկայացրել Լ. Տեր¬Պետրոսյանին` ընդդիմադիր միավորի անորոշ և անհասկանալի գործունեությունը հստակեցնելու վերաբերյալ և պատասխանի են սպասում: Ասում են, թե առաջին Նախագահը չի շտապում պատասխանել: Մի՞թե Լ. Տեր¬Պետրոսյանն էլ կարծում է, որ կազմաքանդվելով Կոնգրեսն այնքան երկրորդական քաղմիավորի է վերածվելու, որ նույնիսկ իր պատասխանի կարիքը չի զգացվելու…