Ամենակարևորը առողջ կենսակերպն է


Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բուսաբույժ Գևորգ Ղազարյանն արդեն 25 տարի զբաղվում է բուսաբուժությամբ: Նա առաջարկում է օրգանիզմի նյութափոխանակութ յան լիարժեք վերականգնում, հիվանդությունների կանխարգելում և բուժում: Բուսաբույժի պատրաստած բուսամիներալային լուծույթները օգտակար են առողջ մարդկանց նույնպես: Գևորգ Ղազարյանը բուսաբուժությամբ սկսեց զբաղվել, երբ սիրելի մայրը ծանր հիվանդ էր: Հենց դա էլ առիթ դարձավ` բացահայտելու նրա նաև այս ունակությունը: - Գեղեցիկ լինելու ձգտումն ուղեկցում է կնոջը ողջ կյանքի ընթացքում: Եվ, իհարկե, ամենաարդյունավետը բնական միջոցներն են: - Գեղեցկության ամենամեծ գաղտնիքը առողջ կենսակերպն է: Ես առաջարկում եմ բուսական կոսմետիկա, որը մեր հայուհիներին ավելի կգեղեցկացնի: Ստեղծել եմ կոսմետիկ գիծ, որը վերացնում է կնճիռները, բուժում հին ու նոր այրվածքները: Հայաստանում բուսաբուժության վերաբերյալ տեղեկություններ հայտնի են հին ժամանակներից: Դեռևս Գրիգոր Տաթևացին տվյալներ է հաղորդել հատկապես բույսերի օգտագործման մասին: Պարզապես այդ ամենը պետք է ճիշտ օգտագործել. ահա սա է երկարակեցության գաղտնիքը` առողջ կենսակերպի պահպանումը: Իմ պատրաստած բուսամիներալային լուծույթները վերականգնում են օրգանիզմի նյութափոխանակությունը, հորմոնալ խախտումները, մաքրում, վերականգնում երակները և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Իմ պատրաստած հեղուկն, օրինակ, օգնեց վերականգնել ինձ դիմած հիվանդի լեղապարկի բնական չափերն ու ֆունկցիաները, եւ վիրահատության կարիք չեղավ: Նաև կաթված ստացած հիվանդի եմ կարողացել ապաքինել: Թերևս ամենից ավելի ինձ ուրախացրեց հինգ տարեկան մի երեխայի բժշկումը` սուր ալերգիայից, որը վտանգ էր սպառնում նրա կյանքին: Իմ պատրաստած բուսական լուծույթներով հնարավոր է եղել բուժել` շաքարախտ, աթերոսկլերոզ, սիրտ-անոթային հիվանդություններ, հիպերտոնիա, ասթմա, անպտղություն, մազաթափություն, մաշկային հիվանդություններ, եղունգների փտախտ, կոտրվածքներ (անկախ տարիքից` 5-10 օրում) և այլն: Այնպես որ` բնությունն է ամենահուսալի բժիշկը, եթե ճիշտ օգտագործենք նրա ընձեռած հնարավորությունները:

Արփինե ԱՍԼԱՆՅԱՆ