Ովքե՞ր են ադրբեջանցիք եվ ինչ են ուզում մարդկությունից


Եթե որևէ արտասահմանցի քեզ ասի, թե ադրբեջանցիները «հարուստ մշակույթ, մեծ պատմություն, անկրկնելի բանահյուսություն» ունեն, չկասկածեք, որ նա պարզապես ծաղրում է ձեզ` մտովի թքելով ձեր երեսին: Պետք չէ մոռանալ, որ Եվրոպայից ու ԱՄՆ-ից Ադրբեջան են գալիս բացառապես 20-րդ սորտի, անհաջողակ ու տխմարավուն մարդիկ, որովհետև այնպիսի նողկալի տարածաշրջան, ինչպիսին Կովկասն է` բնակեցված «ՊպոպսՏՌՊ»-ներով, նորմալ արտասահմանցին պարզապես չի այցելի: Նույնիսկ` հրազենի սպառնալիքով, եթե անգամ կյանքն այստեղ նրան հսկայական եկամուտներ է խոստանում: Իսկ եթե հանկարծ արտասահմանցուն հարցնեք, դիցուք` «Դուք եղե՞լ եք Իչերի-Շեխերում», «Բարձրացե՞լ եք «Կույսի աշտարակ», «Գնացե՞լ եք Աթեշգյախ», «Համտեսե՞լ եք մեր տոլման» և այլն, ապա մի նեղացեք, բայց դա կվկայի, որ դուք համաձայն եք դառնալ ծաղրուծանակի օբյեկտ: Ասելով, թե` «Օ¯, այո, այո, ես հիացած եմ ձեր մշակույթով», արտասահմանցին հոգու խորքում արհամարհում է ձեզ` որպես խղճուկ և կոմպլեքսավորված արարածի: Ախր նրանք բոլորից լավ գիտեն` ինչպես հաղորդակցվել երրորդ աշխարհի ներկայացուցիչների հետ: Բերեմ երկու օրինակ: ՌԴ ինչ-որ մոռացված շրջանից մի ժուռնալիստ գիրք էր գրել Ռաշիդ Բեյբութովի մասին. նրա` ով երգում էր թեյի, նավթի, զաֆրանի, լավագույն դեպքում` կակաչների մասին: Ես մասնակցում էի այդ լրագրողի մամլո ասուլիսին և գրքի շնորհանդեսին: Պարզվում է` նա «մանկուց լսել է Ռաշիդ Բեյբութովին և միայն երազել այն օրը, թե երբ կմեծանա, ժուռնալիստ կդառնա ու Ռաշիդի մասին գիրք կգրի»: Փոքր-ինչ խորամուխ լինելով, ես պարզեցի, որ իր վազելինային գործունեության համար մեր վայ-ժուռնալիստը պարտական է ռուսաստանաբնակ մի ադրբեջանցի գործարարի, որն այդ գրքի համար վճարել է 10 հազար դոլար: Ա¯յ քեզ տկարամտություն: Ամերիկացի մի կնիկ էլ ողջ տարին շրջում է Ղազախում, Թովուզում, Բորչալուում և ուղղակի «կայֆեր է բռնում» ադրբեջանական «հյուրասիրությամբ»: Իր շրջագայությունները նա բացատրում է, թե գիրք է գրում մեր աշուղ կանանց մասին, որը պետք է հրատարակի ԱՄՆ-ում` ադրբեջանական մշակույթի քարոզչության շրջանակներում: Վա¯յ, լավ է` չմոռացա. Ստենլի Էսկուդերոն (ժողովուրդը նրան պարոն Պասկուդերո էր անվանում) ԱՄՆ դեսպանի իր առաքելությունն Ադրբեջանում ավարտելուց հետո հայրենիք մեկնեց: Բայց շուտով գլխի ընկավ, որ առանց Ադրբեջանի ապրել չի կարող և անհապաղ պետք է հետ վերադառնա: Ադրբեջանի հրաշալի բնության, հիանալի ժողովրդի և հինավուրց ավանդույթների մասին հիշողությունները նրան հանգիստ չէին տալիս: Ստացվում էր, որ Ադրբեջանը նրա երկրորդ հայրենիքն է, առանց որի Նահանգներում կյանքը վեր էր ածվել իրական դժոխքի: Եվ վերադարձավ: Ժամանակ առ ժամանակ պարոն Էսկուդերոն հոդվածներ է գրում մամուլում, շռայլորեն հարցազրույցներ բաժանում կառավարական պարբերականներում` սեր խոստովանելով ադրբեջանցիներին, և, իհարկե, իշխանություններին: Նույնիսկ Նիզամի Ջաֆարովը, Ռաֆայել Հուսեյնովը և Իլհամա Կուլիևան «լիզինգային» մրցումներում ի վիճակի չեն նրա հետ մրցակցել: «Ես չէի կարող առանց Ադրբեջան ապրել»` ասում է նա` արցունք թափելով: Դե իհարկե°: Եթե Էսկուդերոյի ամբողջ տոհմն էլ հավաքվի` չեն հաջողեցնի ԱՄՆ-ում տեր դառնալ այնպիսի բիզնեսի, ուր խախտված են կոմերցիոն մրցակցության բոլոր կանոնները: Հավելումն այս ամենի, մեր էքս-դեսպանը, զենքը ուսին, անտառներում կրակում է, ջեյրաններ է որսում: Հա°, նաև «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամ է և կանոնավորապես կուսժողովների է այցելում: Նույնպե՞ս տկարամտություն… Աբայը և Մայակովսկին Եթե կամենում եք հասկանալ, թե ի՞նչ է Ադրբեջանը և ովքե՞ր են ադրբեջանցիք, կարող եք նաև Միջին Ասիա այցելել: Մենթալիտետը` մեկին մեկ: Իսկ բարձր մշակույթի վերաբերյալ հավակնությունների մասին խոսելու առիթ էլ չի լինի: Չէ՞ որ յուրաքանչյուր փոքր, աննշան ժողովուրդ, որպիսին մենք ենք, ղազախները, ուզբեկները, հայերը, վրացիները և այլն, մեզ համար «վիթխարի» պատմություն, մշակույթ ենք հորինում, հավատում դրան և ուրախանում ենք: Հիշում եմ, թե մի ղազախ ոնց էր փորձում ապացուցել, թե Աբայը, դեռ 200 տարի առաջ է գրել այն ամենը, ինչը Մայակովսկին գրել է 20-րդ դարում: Եթե նա Աբային համեմատեր Եսենինի կամ, ծայրահեղ դեպքում Բլոկի հետ, ես, թերևս, ինչ-որ կերպ կհասկանայի նրան: Բայց Մայակովսկո¯ւ հետ… Իսկակա°ն վերջն էր: Չէ, այնուամենայնիվ, մեկնե°ք Ղազախստան: Ձեզ այնքան հեքիաթներ կպատմեն ղազախ հանճարներից, որոնց մասին կյանքում չեք լսել: Հետո կհավելեն, թե այդ հանճարների միակ մեղքը ղազախ լինելն է. բայց ա°յ, եթե աշխարհ եկած լինեին որպես հրեա, ապա բոլորն անխտիր Նոբելյան կստանային: Վերջերս իմ ղազախ բարեկամ Ասկար Ումարովը «Kultura Az»-ի համար հոդված էր գրել, թե ղազախ ժողովուրդն ամենահյուրասերն է. իբր նրանց համար հյուրն անձեռնմխելի է, սուրբ և իրենք պատրաստ են նրա հետ հացի վերջին պատառը կիսել: Հաճույքո°վ հավատում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ նման սևեռումները: Ղազախների, ադրբեջանցիների, վրացիների և այլոց հյուրասեր լինելու մասին այդ հեքիաթները, իսկապես հոգի են հանում: Այդպիսի հիվանդ ժողովուրդների ներկայացուցիչներին լսելիս, տպավորություն է ստեղծվում, թե մյուս երկրներում, դիցուք Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, մարդկանց տան շեմին ոտք դնողներին սկսում են ուշաթափության հասցնելու աստիճանի բռնաբարել` նույնիսկ անկախ նրա սեռական պատկանելությունից: Ահավասիկ. սովորական վրացական խնջույք է: Գինու գավաթը բարձրացնելով` սեղանակիցներից մեկը առարկություն չընդունող տոնով հայտարարում է` «Շոթան, որը Ռուսթավելի է, Շեքսպիրից տաղանդավո°ր է»: Նման դեպքերում վիճելն անիմաստ է` կամ պետք է զսպես քեզ, կամ համաձայնես: Մեկ ուրիշն էլ` օսեթ Թեյմուրը, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ, բանկետում ճգնում էր ապացուցել, թե Հիտլերը ծրագրել էր նախևառաջ Ցխինվալին գրավել, որովհետև այդ քաղաքը դեպի աշխարհ տանող բանալին էր` «Ցխինվալին առեղծվածային քաղաք է»: էլ չեմ խոսում ամենահին հայերի մասին, ովքեր իրենց հնամենիությամբ ոչնչով չեն զիջում համատարած իշխանական ծագմամբ վրացիներին: Այո, այո. բոլոր վրացիներն իշխաններ են, միայն թե` արդեն սնանկացած: Փոխարենը հպարտ են: Անվճար հանգիստ` շաբաթ օրը Շաբաթ օրերին ինձ հետ անպայման ինչ-որ սարսափելի բան պիտի կատարվի, կամ այնպիսի անհեթեթություն պիտի լսեմ, որ տրամադրությունս փչանա ամբողջ օրը: Այդ շաբաթը նույնպես բացառություն չէր: Առավոտից մի բաժակ թեյով նստեցի հեռուստացույցի առջև և ԸջՁV էի նայում (կատարյալ մազոխիստ): Եթերում «Առավոտ» հաղորդման հյուրը հոբոյահար Կամիլ Ջալիլովն էր: Հազիվ էր նա հասցրել կատարել իր սիրած անդրենածին մեղեդին` ստուդիայում անսպասելիորեն հեռախոսազանգ հնչեց: Զանգահարում էր ժողովրդական բանաստեղծ Զալիմխան Յաղուբը: Սկզբում գովաբանեց երաժշտին` նրան ժողովրդական երաժշտության հանճար անվանելով: Դա դեռ տանելի էր: Բայց նրա վերջին խոսքերը ես չեմ կարող մոռանալ ողջ կյանքում. «Մուալլիմ Կամիլ, ձեր հիանալի կատարումով այս տոթակեզ ամառային օրը դուք թավախիտ անտառներ, զով ջրվեժներ, բարձր լեռներ և խորունկ գետեր տեղափոխեցիք ձեր ունկնդիրներին, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրենց թույլ տալ` բնության գրկում հանգստանալու…»: Պատկերացրե°ք: Կեղտոտ մանրբուրժուաները, կաշառակեր չինովնիկները իրենց հանգստի և արտասահմանյան զվարճությունների համար ի¯նչ փողեր են մսխում, իսկ մենք պետք է հազիվ խղճուկ գոյություն քարշ տանք, լսենք այդ հոբոյահարին և ՄԻԱՅՆ մտովի տեղափոխվենք Ռիվերա, կամ, ծայրահեղ դեպքում` Անթալիա և գոհանանք դրանով: Բայց ինչո՞ւ… Ինչո՞ւ Զալիմխան Յաղուբը ուղղակի բարձրաձայն չհայհոյեց հասարակ մահկանացուներիս. այդ դեպքում երևի, այսքան վիրավորական ու ցավալի չէր լինի: Գարեջրային սեզոն Հայերը դրամի մանրը չեն վերցնում. ինչպե՞ս դա իմացա: Ակթաու-Ալմաթի գնացքի ուղեկցորդին մեկնում եմ 200 թենգե (անկողնու սպիտակեղենի վճարը 150 է) և հրաժարվում մանրը վերցնել: - Դուք հա՞յ եք,- անսպասելիորեն հարցնում է նա: - Չէ°: Ինչո՞ւ եք հարցնում: - Սովորաբար հայե°րը մանրը չեն վերցնում: Եվ ես հիշեցի վերջերս Ղարաբաղ և Հայաստան այցելած մեր պաշտոնատար մտավորականներին: Մասնավորապես Քյամալ Աբդուլին: Ավելի ստույգ` նրա հանճարեղ պատասխանն` այդ առիթով իրեն քննադատողներին. «Նրանք մեզ նախանձո°ւմ են»: Իսկապես, գուցե թե նրանք, ովքեր այս շոգ ամռանը չեն կարողացել Շուշիում լինել, կնախանձեն Բյուլ-Բյուլի որդու ղեկավարած մեր այս մտավորականներին: Բայց կուզենայի այդ նախանձողներին խորհուրդ տալ` ապրումներ չունենալ և սպասել: Այ, իմ մանկության տարիներին մեր շրջանի երիտասարդները հավաքվում և ավտոբուսներով համերաշխ մեկնում էին Գորիս` …գարեջուր խմելու: Մենք էլ մեծացանք` մինչև «գարեջրի» տարիք… Բայց սկսվեց պատերազմը, ճանապարհները փակվեցին, և Գորիսում գարեջուր խմելն ինձ համար դարձավ չիրականացած երազանք: Մի քիչ էլ մեծացա և սկսեցի մասնակցել տարածաշրջանային տարբեր ծրագրերի: Վերջերս իրականացավ իմ երազանքը` վերջապես գարեջուր խմեցի Գորիսում` թեև ադրբեջանցիների համար դրա ճանապարհը փակ է… Այնպես որ, մի հուզվեք, բարեկամներ. ձեր հերթն էլ կհասնի…