Ինչպես ապահովել Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը


Քանի որ ՀՀՇ-ն սեփական ուժերով ի վիճակի չէ տեղաշարժել ԱԳՌԱՎԱքարի ելքը բացող ծանր ապառաժը, ստիպված է Արևմուտքում որոնել, գտնել և ներմուծել համապատասխան ՏԵԽՆԻԿԱ: Ախորժակիդ` քացախ կամ` «Աշխարհաքաղաքական» միասնական թեկնածուն «Նոր ժամանակներ» կուսակցությունից հայտնում են, որ Արամ Կարապետյանը ՀՀ նախագահի ընտրություններում ցանկանում է դառնալ ոչ թե հայաստանյան ընդդիմության, այլ, ոչ ավելի, ոչ պակաս, ռուս-ամերիկյան միասնական թեկնածու: Խտացած խոսքի զավեշտը Վերջերս լրատվամիջոցներում հնչած այն տեղեկությունը, թե աֆրիկյան երկրներից մեկում պատգամավորներին ելույթի համար տրվում է ընդամենը 4 վայրկյան ժամանակ, աշխույժ քննարկումների, անսպառ կատակների և զուգահեռների անցկացման տեղիք տվեց: Նույնանման օրենքի առկայությամբ ինչպիսի՞ վիճակում կհայտնվեին մեր պատգամավորներն ու այն քաղգործիչները, որոնք եղել են, կամ հնարավոր է լինեին երեսփոխան: Օրինակ, Արշակ Սադոյանի սիրտը «կճաքեր»: Կսկսեր մազութը լափելուց, իսկ մյուս «լափոցները» թվարկելուն ժամանակ չէր մնա: ՕԵԿ-ականների պոպուլիզմը` չորսական վայրկյաններում «շնչահեղձ» կլիներ: Ր. Հովհաննիսյանը կհասցներ ընդամենը մեկ հարց տալ «Տե՞ր ես»: Դաշնակցականների ելույթը կսկսվեր և կավարտվեր «մահ կամ ազատությունով»: Կշահեր միայն Լ. Տեր-Պետրոսյանը, եթե լիներ պատգամավոր: Նա կտնտեսեր 4+4+4+4 վայրկյաններ, քանի որ ընդհանրապես չէր խոսի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ