Անդամահատ վազորդը


 

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ 2 ոտքերից զուրկ վազողը նախնական վազքում վերջնագծին հասավ երկրորդը` ապահովելով իր մասնակցությունը կիսաեզրափակիչում:

Հարավաֆրիկյան Հանրապետությունից 25-ամյա Օսկար Պիտորիուսը վազքամրցույթի այդ փուլը հաղթահարել է 45,44 վայրկյանում (Life News Online): Ու ինչպես ինքն է խոստովանել անսպասելիությունից`

- Ես նույնիսկ չգիտեմ` լացե՞մ, թե՞ ծիծաղեմ: Ցնցող վազքամրցում էր, ցնցող հասարակություն: Ես շատ անգամներ եմ Անգլիայում մրցումների մասնակցել. այնպես որ այս մարդիկ հարազատ են ինձ:

Հարավաֆրիկացի վազորդը, ով ոտքերը կորցրել է 11 տարեկանում, օլիմպիական տարածքը հաղթահարել է առողջ վազորդներին հավասար պայմաններում: Սրունքոսկրների բացակայության պատճառով Օսկարը վազում է պրոթեզներով, ու մինչ այս էլ դա չի խանգարել, որպեսզի նա Պարաօլիմպիական բազմակի չեմպիոն լիներ և 2011 թ. 4x400 մետր վազքամրցումների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դառնար:

Երկար տարիներ պայքարելով Օլիմպիադայի մասնակցելու համար, նա այս տարի վերջապես հասել է երազանքին` չնայած Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի հակազդեցությանը: