Մանրամասներ, որ մանրուք չեն


 

Չգիտես ինչու` օլիմպիադայի մարզիկների համար նախատեսված բնակելի թաղամասն Օլիմպիական գյուղ է կոչվում: Ամերիկյան CrΖcked.coΗ պարբերականի լրագրող Էրիկ Յոսոմանոն իր մի հրապարակման մեջ առաջարկում է այդ բնակատեղին նաև Սեքսիլվանիա կամ Անառակաբուրգ կոչել, որովհետև դրանք հռչակված են և նրանով, որ դառնում են անբարոյականության և սեռական անպատշաճության կենտրոն: Ու դա մասամբ օրինաչափ է համարում Յոսոմանոն` նշելով.

- Պատկերացրեք, որ դուք ապրում եք երիտասարդ, գերազանց կորովով և ֆիզիկական բարձրակետային վիճակում գտնվող մարզական կիսաաստվածներով բնակեցված քաղաքում: Պատկերացրեք, որ իրենց կյանքի տարիները նրանք նվիրել են լարված մարզումներին և հիմա մի քանի շաբաթ ապրում են այդ փոքրիկ ավանում: Եվ ահա նրանք հավաքվել են մեկտեղ` բոլոր 10 հազարը: Ընդ որում` առանց ծնողների, առանց կանանց ու ամուսինների, առանց խիստ ռեժիմի, որին ենթարկվել են մինչ այդ պահը: Եվ շատ ազատ ժամանակ ունեն...

Մի փոքրիկ գաղտնիք. 1988-ի Օլիմպիական խաղերի օրերին Սեուլում բրիտանացի օլիմպիականների տների տանիքներին աննկարագրելի քանակի պահպանակներ էին կուտակվում: Իհարկե` օգտագործված: Եվ Օլիմպիական ասոցիացիան հարկադրված էր արգելել սեքսը փողոցում: Դժվար չէ պատկերացնել, թե այդ աղբն իր առատությամբ որքան է աչքի զարնել, որ ղեկավարությունը ստիպված է եղել հրապարակավ «դիտողություն» անել մարզաշխարհի հերոսներին:

Այդ անսանձ սեքսն այնպես էր տագնապեցրել 1992-ի Օլիմպիադայի կազմակերպիչներին, որ նրանք բոլոր մարզիկներին անվճար պահպանակներ էին բաժանել, որպեսզի գոնե կանխեն ՁԻԱՀ-ի տարածումը: 2010 թ. Վանկուվերի ձմեռային օլիմպիադայի 6,5 հազար մարզիկներին և մարզական պաշտոնյաներին հատկացվել էր 100 հազար պահպանակ (յուրաքանչյուրին` 15 հատ): Ու դա էլ չէր բավարարել. Խաղերի կեսին չհասած` անհրաժեշտոթյուն էր ծագել շուտափույթ կերպով լրացնել պահպանակների դեֆիցիտը:

Մեղքերի ու անառակության քաղաք համարվող Լաս-Վեգասն, ուրեմն բարեպաշտ է` Օլիմպիական գյուղերի համեմատ: