«Խոնարհում սատանային»


 

Լոնդոնյան մրցամարտերի բացման արարողության առանձին դրվագներում զանգվածային սատանայական ծիսակարգ է նշմարել «Կովենտրի Սիթի» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, հետագայում հեռուստահաղորդավար և հրապարակախոս Դևիդ Այկը:

Նա մասնավորապես հայտարարել է, թե հսկայական զանգը, որի մեջ հեծանվորդ Բրեյդլի Ուիթգինսն էր, հատուկ լարված էր այն հաճախությամբ, որը սատանայապաշտներին հնարավորություն էր տալիս իրենց կամքը թելադրել ողջ աշխարհին: Ավելին, օլիմպիական մարզադաշտը ևս մոլորակի այն հատվածներից է, որը փակ էներգահամակարգ ունի և կարող է անհրաժեշտ թրթիռներ (վիբրացիա) ստեղծել (գրել է NEWSru.coΗ-ը):

Իր հոդվածում Այկը բացման արարողությունը որակել է որպես` «նողկալի և անմարդկային սատանայական արարողություն, այն էլ` դևին խոնարհվելու վճռական օրը»: Անգամ օլիմպիադաների խորհրդանիշ 5 օղակներում Այկը սատանայի խաղ է նշմարել` ընդգծելով, որ դրանք Սատուրնի` կրակի տիրակալի օղակներն են. Սատուրնը ևս նա անվանում է սատանա:

Մինչ 1990 թ. Դևիդ Այկը BBC հեռուստաալիքի հայտնի մարզական մեկնաբանն էր և բրիտանական Կանաչների կուսակցության նախագահը: 38 տարեկանում նրան հոգեբանն ասել էր, որ նա բուժարար է և Երկրի վրա նախորոշված անելիք ունի (գրել է OrΖnge News-ը): Դրանցից մեկ տարի անց Դևիդը BBC-ի նշանավոր մի շոուում հայտարարել էր, թե ինքը Աստծո որդի է, և աշխարհի վերջը կգա 1997 թ.: Ու դրանից հետո նա իրեն նվիրեց ուսումնասիրություններին` պարզելու, թե «իրականում ինչը և ով է կառավարում աշխարհը»: Արդյունքում նա եզրահանգում է կատարել, որ Երկիր մոլորակը գտնվում է օտարածին այլմոլորակային սողունների հսկողության ներքո: Իսկ այդ սողունները պետք է (արյուն օգտագործեն) արյամբ սնվեն, որպեսզի պահպանեն իրենց մարդկային կերպարը: