Պարզել են Քրիստոսի մահվան ճշմարիտ թվականը


 

Գերմանիայի և Միացյալ Նահանգների երկրաբանները հայտարարել են, որ որոշել են Քրիստոսի խաչելության իրական ժամանակը: Նրանց հետևությունները հիմնված են Մեռյալ ծովի տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հետազոտության արդյունքների վրա:

Գերմանացի գիտնականների տվյալներով Քրիստոսի խաչելությունը և մահը խաչի վրա տեղի են ունեցել մեր թվարկության 33 թվականի ապրիլի 3-ի ուրբաթ օրը: Երկրաբանները տարածաշրջանի սեյսմիկ տվյալները համեմատել են Նոր կտակարանի տեքստի և աստղագիտական դիտարկումների հետ:

Ըստ ժամանակագրության, Մեռյալ ծովի տարածքի այն հատվածը, որ գտնվում է Երուսաղեմից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, սեյսմիկ առումով հատկապես ակտիվ է եղել մինչև մեր թվարկությունից առաջ 31 թվականը, ու նաև նոր թվարկության 26-36 թվականները: Հայտնի է, որ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել այն օրերին, երբ Հրեաստանի կուսակալն էր Պոնտացի Պիղատոսը: Քրիստոսի մահը այդ օրերին հաստատում և վկայում են չորս ավետարանիչների և հռոմեական պատմիչ Տացիրի տեքստերը:

Երկրաբանների պնդմամբ և ինչպես նշված է Ավետարանում, խավարը, որով պատվեց Գողգոթան Քրիստոսի մահվանից հետո, առաջացել էր ավազե մրրիկից, որը այդ տեղանքում սովորական երևույթ էր: