Հափշտակել է` հարազատ դստերը


Արտիստ Ալեքսեյ Պանինին, հավանաբար, առաջիկայում մեղադրանք կառաջադրվի` իր իսկ զավակին առևանգելու համար£ Նրան որոնում են իրավապահները` թեև դեռ դաշնային հետախուզում չի հայտարարվել£ Երկու տարի առաջ նա բաժանվել է կնոջից` Յուլյա Յուդինցևայից, ում հետ քաղաքացիական ամուսնություն էր կնքել£ Այս զույգի հրաժեշտը որքան էլ հասունացած, սակայն դժվար էր` երեխայի պատճառով, ինչն էլ լուրջ կռվշտոցի առիթ դարձավ. երիտասարդ զույգը չկարողացավ հաշտորեն պայմանավորվել, թե ում հետ է ապրելու իրենց դստրիկը£ Ինչպես և սպասելի էր` դատարանի վճիռը մոր օգտին էր£ Սակայն Ալեքսեյն անհետացավ` աղջնակի հետ, և առ այսօր դատական կատարածուները չեն գտնում ո°չ հորը, ո°չ երեխային£ Արդեն մեկ տարուց ավելի է` մայրը չի տեսել փոքրիկին£ Իսկ հայրն այնքան վճռական է տրամադրված, որ այդ թեմայով նույնիսկ մեկնաբանություններ է տալիս հեռախոսով£ Սրանով հանդերձ` նրա գտնվելու վայրն առայժմ ոչ մեկին հայտնի չէ£