Չհայհոյե°լ


Անվայելուչ կերպով մի վարորդի հայհոյելու և նրա հանդեպ վատ վերաբերմունքի պատճառով Ուկրանիայում աշխատազուրկ է արվել պետավտոտեսչության աշխատակիցը (գրել է «Ֆոկուս»¬ը` վկայակոչելով ՆԳՆ ղեկավար Անատոլի Մոգիլևի տեղեկատվությունը)£ Առկա է այն տեսաերիզը, որն «ամրագրել» է, թե ավտոտեսուչ Ֆ. Շկաբերին ինչպես է վիճաբանում վարորդի հետ. վերջինս հրաժարվում է դուրս գալ մեքենայից` փաստաթղթերը ստուգելու համար, իսկ ավտոտեսուչը 2 անգամ ասում է նրան` «ես քեզ կջարդեի...»£ Միջադեպի առնչությամբ վարորդը դիմել է դատախազություն, և հայհոյասեր տեսուչն ազատվել է աշխատանքից£ Իհարկե` ծառայողական քննություն կատարելուց և տեսագրության իսկությունը հաստատելուց հետո£ Պարզվում է` նման դեպքերը եզակի չեն£ Ոչ շատ առաջ նման մի իրավիճակում հայտնվել է Վինիցիայի մարզային պետավտոտեսչության աշխատակիցը£ Նա ոչ թե բառերով, այլ 3 մատի շարժումով է վիրավորել վարորդին և աշխատանքից հեռացվել` «անվայելուչ վարքագծի համար»£ Փաստորեն Ուկրաինայում տարածված մեթոդ է ավտոտեսուչներին աշխատանքային օրվա ընթացքում տեսանկարելն, ու այդ տեսաերիզները ցանցում տեղադրելը£ Դրա նպատակը չարաշահումներն ու տեսուչների հանդեպ հնարավոր ճնշումները կանխելն է£ Դիցուք` տեսուչը կզգուշանա շորթումներ կատարել, իսկ կարգազանց վարորդը չի կարողանա փախչել տուգանքից£