Ծխելը թողեց` երկու տարեկանում


Հիմա արդեն 2 տարեկան դարձած Արդին նիկոտինից կախվածություն էր ձեռք բերել հոր «շնորհիվ»£ Վերջինս դեռևս 18 ամսեկան իր որդուն «համտեսել» էր տվել առաջին ծխախոտը, ինչը շատ էր դուր եկել մանչուկին£ Ու տղան այդուհետ ոչ միայն շարունակել էր ծխել, այլ հետզհետե ավելացրել էր չափաբաժինը£ Ծնողները, չգիտես ինչպես չէին նկատել (կամ չէին ցանկացել) իրենց որդու այդ հակումը` մինչև մասնագետները դա չհայտնաբերեցին£ Տղեկի մայրը հավաստիացրել է, որ Արդիին հանգստացնել հնարավոր է միայն սիգարետի օգնությամբ, այլապես նա անընդհատ ճչում է, կամակորություններ անում£ Հարևաններն էլ արձանագրում են, որ փոքրիկ ծխամոլը սկսել է քաշ հավաքել և առողջ ու երջանիկ տեսք ունի (գրել է AFP¬ն)£ - Մեկ ամսվա ընթացքում հոգեթերապիայի կուրս անցկացնելուց հետո, բժշիկները նրան հորդորել են խաղալ ուրիշ երեխաների հետ, որպեսզի ուշադրությունը շեղեն ծխախոտից£ Այդ կերպ մեզ հաջողվեց նրան փրկել նիկոտինային կախվածությունից,¬ պատմել է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արիստ Մերդեկա Սիրաիտը£