Կորուստների միասնական գրանցամատյան


Խոսքը ոմանց կորցրած, ուրիշների գտած այն իրերի մասին է, որոնք հաշվառելու հույսեր է փայփայում Ղազախստանի կառավարությունը` այդ նպատակով միասնական գրանցամատյան ստեղծելով£ Այս առնչությամբ «Ղազախտելեկոմի» հետ պայմանավորվածության համակարգի մշակման աշխատանքներով զբաղվող Ալ. Պինգինը տեղեկացրել է, որ ցուցակագրության այդ կարգը կսկսի գործել 2011 թ. սկզբին£ Ենթադրվում է, թե որևէ իր կորցրած կամ որևէ իր գտած անձը պետք է զանգահարի տեղեկատու ծառայություն, տրամադրի իր տվյալները և նկարագրի այն իրը, որը պետք է հանձնի տիրոջը հասցնելու նպատակով£ Այդուհետ գտնողի և գտնված իրերի տվյալներն ընդգրկվելու են այն ցուցակներում, որոնց միջոցով կորցնողները որոնելու են իրենց կորած ապրանքները£