Թռցրել են թագը


Նադեժդա Զամոլոդսկայան այդ օրն արթնացավ Մոխրոտիկի «կարգավիճակով»£ Նա առանց թագի մնաց Լաս¬Վեգասում, որտեղ ավարտական փուլին էր հասել «Միսս Երկիր մոլորակ» գեղեցկության միջազգային մրցույթը£ Եվ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի ամենագեղեցիկ մայրիկը ճանաչված Նադեժդան չէր հաղթել. պարզապես հաղթողի թագը թռցրել էին£ Ի դեպ, անցյալ տարի գողացվել էին «Միսիս Մոսկվա-2009»¬ի, այս տարի` «Միսիս Ռոսիա-2010»¬ի հաղթողների թագերը£ - Մենք արդեն պետք է Մոսկվա վերադառնայինք£ Ես հավաքեցի պայուսակներս, կապկպեցի ճամպրուկներս£ Իսկ թագը փաթաթեցի թղթով և տեղավորեցի սենյակում եղած ուղեբեռի մեջ£ Ինչ զարմանք պիտի ապրեի` առավոտյան այն չգտնելով£ Մենք բոլորին ոտքի հանեցինք, բայց հյուրանոցի ղեկավարները միայն ուսերը թոթվեցին,¬ պատմել է Նադեժդան£ Մրցույթի կանոններով` կորուստը պետք է վերականգնի դրա տիրուհին, ու հիմա գեղեցկուհի¬մայր տիտղոսակիր Զամոլոդսկայան ինքը պետք է վճարի` կորսված թագի կրկնօրինակի պատրաստման ծախսերը£ Սակայն Նադեժդան չի պատրաստվում լրացուցիչ ծախսեր կատարել. - Այդ թագը շատ նման է իմ ստացած «Միսիս Ռոսիա»¬ի թագին£ Եվ ես մտածեցի, որ 2 նույնանմաններն ինձ պետք չեն,¬ ասել է նա£ Այնուամենայնիվ, ռուս գեղեցկուհին անթագ չի մնա£ Սլավա Զայցևի նորաձևության տունը նրա համար հիրավի արքայական նվեր է պատրաստում. կայսրուհի Մարիա Ֆեդորովնայի թագի պատճենը, որով Նադյան հանդիսավորությամբ կթագադրվի սեպտեմբերի վերջին£