Շռայլ հմայքով ողբերգակատարգեկեկը


Պտտվում է անցյալ դարի 60-ականներից ձգվող կինոժապավենը, դանդալոշ ու շփոթահար Գարսևանից («01-99») անցնում Դմբուզ Արսենին («Նվագախմբի տղաները»), «աչքաբաց գործարար» Ջաբրայիլից («Կովկասի գերուհին»)` պարզամիտի դիմակով «փորձանք»¬ծառա Սիմոնին («Տերն ու ծառան»), «գասպարալողի» ֆենոմենը փոքրիկ գետակում տարալուծած դարբնից («Եռանկյունի»)` հովիվ Իշխանին («Մենք ենք, մեր սարերը»), «ապաշնորհ օրինազանց» Հովսեփից («Հայրիկ»)` «սև թուղթ» ծամող փոստատար Նիկոլին («Հին օրերի երգը»)... Շուրջ 5 տասնյակ կինոհերոսների հավաստի ու անպաճույճ մարդկային նկարագրերով` էկրանավորված հումորի ու թախծի տարաչափ, լիավյուն շաղախով, ապրեցնելով իր ժողովրդի հավաքական հիշողության մեջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (գնահատման չափանիշներից այս մեկը գեթ պահպանում է իրեն վերագրված բարձր նշաձողը) ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ դերամարմնավորման բնատուր տաղանդի անզուգական շռայլ հմայքը£ Համաժողովրդական սիրո ակունքը Ազգային հախուռն խառնվածքի խորագիտությամբ ստեղծված արտիստական պատկերասրահի գլխավոր հերոսը պարզ ու հասարակ, սովորական հայ մարդն էր` ժառանգական տարաբևեռ հատկանիշների կենսական բովում խնամքով թրծված, բյուրադար կերպապնակի ինքնահատուկ գույներով անշփոթելի կերտված£ Գրոտեսկա յին ցայտուն դերապատկերներում միանգամայն ճանաչելի էին հայի տարատեսակները, ավելորդ գունազարդումից զերծ£ Կենսախնդություն էր հորդում նրանցից, անկախ պատմական դառը ճակատագրից պահպանվող իմաստուն ծիծաղ, ինքնախարազանման քաջություն£ Թվում էր, ոչ թե խաղում է Ֆրունզիկն այս կամ այն հային, այլ անբռնազբոս անդրադարձնում է իր դերարվեստի կախարդական հայելու փայլատակումներով£ Ցավից անգամ ծիծաղ էր քամում, հրեշավորը զվարճալի դարձնում` ամենևին չթերագնահատելով չարի ու բարու, կատարյալի ու այլանդակի իրական դերակատարությունը մարդկային փոխհարաբերություններում, անցյալ ու ներկա տարատեսակ կացութաձևերում£ Տխրելով մարդկային արարածների արատավորության պատճառով` խորապես խղճահարվում էր£ Դրանց զավեշտախառն դրսևորումները ներկայացնելիս առողջ ծիծաղի ալիքվող պոռթկում առաջացնում` միաժամանակ մտահոգելով «փոքր մարդու» հոգեմտավոր, բարոյաէթիկական խեղանդամությամբ£ Առանց գռեհկաբանություններին տուրք տալու, գեղարվեստական չափի սրված գիտակցությամբ£ Ինչպես` Թրյանցը, Վրույրը, Խաչանյանը, Ավետիսյանը, Սարյանը, Զոհրաբյանը, Գաբրիելյանը... Հայ բեմարվեստի իրական գագաթները£ Ծիծաղից գալարվող հանդիսականի մտքով իսկ չէր անցնում ընդօրինակել մերժելի մարդկային հատկանիշները նրանց թատերայնացրած անմոռանալի տիպերի£ Հիմա է ցավալիորեն, կարծես` անդարձ, փոխվել ծիծաղի բնույթը£ Մհեր Մկրտչյանի հարուցած ծիծաղը ծնվում էր բարեգութ սիրուց, վշտից£ Ու վիշտն էլ վարակիչ էր, ինչպես ծիծաղը£ Բարձր արվեստի ազնվացնող, մաքրագործման մղող ճշմարիտ ներգործությամբ£ Այս բացառիկ ունակությունների շնորհիվ դաջվեցին բազմահազար հանդիսականների մտապատկերում Մհեր Մկրտչյանի մեծ ու փոքր (գլխավոր ու էպիզոդիկ) դերակատարումները` համաժողովրդական անպարփակ սիրո իսկական հրավառություն բորբոքելով£ Նորանոր սերունդների համակելով խորին ակնածանքով վառվռուն այս անհատականության մեծության հանդեպ£ Տեսած չլինելով նրան մեծ բեմում` շատերը երկրպագեցին սոսկ կինոարվեստը£ Մինչդեռ նա մանկուց էր հաստատվել Թատրոն տաճարում£ Եվ հենց կենդանի բեմարվեստի ինքնամոռաց նվիրվածությամբ հասավ կինոկերպավորումների կենսաբուխ ուրույն արտահայտչականության£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ